News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իհարկե, մեզ այսօր պակասում են վազգեն Սարգսյանները. Այսօր մեզ Վազգեն Սարգսյանից, փաստորեն մնացել է ծննդյան օրը, իր ողջ կենսագրությունը, կյանքը, գործը այս իշխանությունները զրոյացրեցին: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Բնականաբար, զրոյացնողը հիմնականում Նիկոլ ասվածն է եւ իր «բեսպիլոտնիկները», որոնց մեջ մարդ չկա, բայց ավեր ու վնաս են տալիս: Նայում եմ Երկրապահի Սասուն Միքայելյանի բերած պսակին... Սասուն Միքայելյանը, Վազգենի եղբայրը՝ Արամ ասվածը... ինչ կարող եմ ասել, զրոյացրել են Վազգեն Սարգսյանի արած գործը, միայն ծննդյան օրն են հիշում: Վազգենն էլ մեղք ունի, Վազգենը երբ որ զինգրքույկ էր ուղարկում այս գրչակին, լրագրողին՝ բանակից ազատվելու համար, չէր կարող ենթադրել, թե սա ինչ է դառնալու ոչ միայն իր գործի, այլեւ մեր ընդհանուր ազգային գործի համար:

Բայց եղածից դասեր քաղելն է կարեւոր, եւ ես վստահ եմ, որ այսօր էլ մեր հանրության մեջ կան մարդիկ, որոնք Վազգենի գործը պատրաստ են շարունակել: Նոր սերունդ է գալիս, որի մեջ անհնար է հայկականությունը, հայի ինքնությունը ոչնչացնել, ինչքան էլ այս չգիտեմ ինչերը փորձեն: Սա էլ կանցնի եւ Վազգենի անունը, գործը կշարունակվի»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանը շարունակեց. «Մեծ մարդիկ չարիք չեն բերում, չարիք բերում են ոչնչությունները, որոնք իրենց մեծ բանի տեղ են դնում: Դա վերաբերում է նաեւ այդ տղային»:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանը «որպես բարի կամքի դրսեւորում» վերադարձրեց ադրբեջանցի զինծառայողին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Խեղճի, ողորմելի, ենթակայի պահվածք է: Ինչքան տվեցիր, ավելի են ուզելու, արհամարհելու են: Հրանտ Մաթեւոսյանի խոսքը կա՝ եթե Արցախից հրաժարվեմ, թուրքն էլ է ինձ ատելու, արհամարհելու: Իրենք արհամարհված, խղճուկ, ողորմելի վիճակում են, եւ փորձում են այդպիսի դարձնել երկիրը, ժողովրդին,ա զգին: Վստահ եմ՝ չեն հաջողելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ