News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բաքվում սկսվել են Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետների բանակցությունները, հայտնում է ТАСС-ը։

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենում Ադրբեջանի նախարարների կաբինետի շենքում։

Կառավարության ղեկավարներն առանձնազրույց են ունենում։ Պատվիրակությունների անդամները նրանց կմիանան ավելի ուշ։ Ռուսական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, աշխատանքի նախարարության ղեկավար Անտոն Կոտյակովը, Ռուսաստանի արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան և այլք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։ Նախատեսվում է նաեւ ստորագրել մի շարք միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր։

Միշուստինն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ