News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Բոլորս լսում ենք, որ ասում են՝ այ, աթոռի համար են կռիվ անում, պաշտոններ են ուզում, մենք էլ ասում ենք, որ նպատակը պաշտոն ունենալը չի, նպատակը ազատվելն է այն իշխանություններից, որոնք ցավոք, տեսել ենք՝ ինչ վիճակի են հասցրել երկիրն ու մեզ բոլորիս: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, Չարենցավանում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

«Մեր նպատակը ազգային ուղղվածության իշխանություններ ունենալն է, որը կսպասարկի ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի, այլ մեր շահերը: Բնականաբար, եթե մենք քաղաքական ուժ ենք, մենք պատասխանատվությունից չենք խուսափում, ուղղակի նպատակը աթոռ ունենալը չէ: Եթե մենք տեսնենք, որ ուժեր կան, որոնք միգուցե ավելի շատ շանս ունեն, ավելի են սիրված ժողովրդի կողմից, մենք խնդիր չունենք միանալ այդ ուժերին: Այսինքն այստեղ անձնական ամբիցիաների հարց չկա»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իշխանության ներսում էլ գուցե կան մարդիկ, որոնք կողմ չեն տեղի ունեցողի հետ, բայց նրանք ձայն չեն բարձրացնի, քանի դեռ չեն տեսնի, որ փոփոխությունը ռեալ է ու հնարավոր. «Դա պետք է լինի մեր միասնականության շնորհիվ, որ իրենք տեսնեն եւ այդ քայլին գան»,-ասաց Լեւոն Քոչարյանը:

Դիտարկմանը, որ 2018-ի իշխանափոխությունը եղավ, քանի որ դեպքեր եղան եւ մարդիկ պատժի չենթարկվեցին, պատգամավորն ասաց. «Միգուցե, բայց եթե մենք խոսում ենք 2018-ի մասին, այն, ինչ այսօր տեսնում ենք փողոցում ինչ է մեր հետ կատարվում, ուղղակի կոնկրետ բեսպրեդել է, ապօրինություններ են: Դրանով իրենք իրենց ուժն են ցույց տալիս, ասում են՝ այ, տեսեք, կարող ենք տեսախցիկների առաջ, երբ բոլորի համար պարզ է, թե ով է ուժ գործադրում, հակառակ կողմին մի բան էլ փակենք, դատենք: Որ մյուս տեսնողը ասի՝ բայց արժի՞, որ ես գնամ, մասնակցեմ այդ ցույցերին: Էս են իրենք, վախի մթնոլորտ են ստեղծում: Հիմա մենք պետք է  հասկանանք՝ մենք վախենալու ենք, թե ոչ: Մենք հստակ ցույց ենք տվել, որ չենք վախենում: Մի մասի համար եթե սա սկսվել է 2020 թվականից, մեզ համար սկսվել է 2018 թվականից: Ամեն դեպքում, մինչեւ 2020 թվականը հասկանալի էր, թե ինչու կարող էին հավատալ այս իշխանություններից, բայց դրանից հետո դժվար է հասկանալ այն մարդկանց, որոնք շարունակում են հավատալ, հետեւել այսօրվա իշխանություններին»,-ասաց Լեւոն Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ