News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 7-8-ը կայցելի ԱՄՆ՝ մասնակցելու Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի նիստին։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրին։

Նշվում է, որ այցի շրջանակներում Հաքան Ֆիդանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Թուրքական Anadolu գործակալությունը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ հանդիպմանը քննարկվելու են ռուս-ուկրաինական պատերազմը, Մերձավոր Արևելքը, սիրիական ճգնաժամը, Գազայում շարունակվող պատերազմը, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ