News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով, 2011 թվականի աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաեւ քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովը կղեկավարի ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Զորակոչի ընթացքում քաղաքացիներն իրենց դիմում-բողոքները կարող են ներկայացնել աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 17:00-ն, հասցե` Մոսկովյան 5 (ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայր), հեռախոս` 52-34-86, 52-34-82:

Հանձնաժողովի աշխատանքը բաց է լրատվամիջոցների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ