News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզի շինարարական հրապարակներում՝ ծանոթանալով ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

Շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները շինտեղամասերում ներկայացրել են աշխատանքների ընթացիկ վիճակը։

Առաջին կանգառը Ծիածան բնակավայրում էր։ Այստեղ նորոգվում է Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ավտոճանապարհի 7.3կմ հատվածը։ Կապալառուի կողմից կատարվում են հողային աշխատանքներ‚ հանույթ‚ տեղադրվում է հարթեցնող շերտ։

Այս հատվածում նախատեսված է նաև կամրջի‚ արհեստական այլ կառույցների նորոգում‚ կկառուցվեն մայթեր‚ գյուղտեխնիկայի անցումներ‚ ճանապարհը երկշերտ ասֆալտապատումից հետո կկահավորվի անվտանգության տարրերով։

Տ-3-11 /Հ-15/ (Արմավիր գ.) – Նալբանդյան – Գետաշեն – Նոր Կեսարիա – /Մ-5/ ավտոճանապարհի կմ6+000-կմ10+000 հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է‚ այստեղ որոշ հատվածներում կատարվում են մայթերի սալիկապատման և այլ աշխատանքներ։

Հ-15, /Մ-5/ (Նորապատ) -Արգավանդ –/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջինից երրորդ կմ հատվածում այս պահին կատարվում են մայթերի կառուցման աշխատանքներ։ Ճանապարհին առկա են մի շարք կամուրջներ‚ որոնք նույնպես կնորոգվեն։

Շինարարը նշեց‚ որ որոշ տեղամասերում ճանապարհի երթևեկության մեծ ինտենսիվությունը որոշակիորեն խոչընդոտում է շինարարական աշխատանքներին։

Գոռ Ավետիսյանը և Դավիթ Խուդաթյանն իրենց նկատառումները ներկայացրին շինարարներին ու տեխհսկողներին։

Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենը շեշտեց‚ որ աշխատանքների ընթացքում խստագույնս պետք է առաջնորդվել շինարարական նորմերով‚ ցանկացած շեղում շիննորմերից ունենալու է համարժեք արձագանք։ Պարոն Ավետիսյանը կապալառուներին հանձնարարեց նաև աշխատանքների ընթացքում հետևել անվտանգության նորմերին‚ կատարել շինհրապարակների պատշաճ կահավորում։

Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը և Արմավիրի մարզպետը քննարկեցին նաև մարզով անցնող ճանապարհների ներկա վիճակը‚ առանձնացվեցին որոշ ճանապարհահատվածներ‚ որոնք նորոգման կարիք ունեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքով ճանապարհի մասին խոսում է միայն Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն, Եվրոպան խոսում են միջանցքի մասին. Բագրատյան
Ճանապարհ եւ միջանցք բառերը տարբեր նշանակություն ունեն. Ճանապարհի…
Վերին Լարսում 2000-ից ավելի բեռնատար է կուտակվել. սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ
Պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով...
Ճանապարհային հարկի արտոնություններ կսահմանվեն՝ Հայաստանի տարանցիկ դերը բարձրացնելու համար
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում՝ հնարավորություն ընձեռնելով սահմանել ճանապարհային հարկ...
Վերին Լարսի ռուս-վրացական հատվածում ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել
Այսօր Վերին Լարսում գործում է 39 գիծ՝ 12-ը բեռնափոխադրումների, երկուսը՝ ավտոբուսների, մեկ ռեզերվային և 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար...
Հիմնանորոգվում է Երնջատափ - Շողակն ավտոճանապարհի մի հատվածը
Հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում են մայթերը...
Վերին Լարսում կրկին հերթեր են. մաքսային կցորդը բացատրել է պատճառը
Ներկա պահին Ռազմավիրական ճանապարհը Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ուղին է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ