News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը


Այլ երկրների հետ խոսակցություններ մշտապես եղել են եւ կլինեն: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին Լարսի փակման հետ կապված խոսակցություններ են գնում:

«Նիկոլ Փաշինյանի այցը Եգիպտոս ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական շատ մեծ բաղադրիչով այց էր: Հանդիպումներ եղել են նաեւ գործարարների հետ: Եգիպտոսը մեկ օրինակ է, բայց մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք, եթե ուզում ենք մեր պետության դիմակայունությունն ուժեղացնենք, որպես պետություն ուժեղ լինենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Լարսով անցնող հայ վարորդներին ասել են, որ այլեւս չեք կարող ձեր ապրանքն արտահանել եւ պատասխանը գնացեք ձեր իշխանություններից ուզեք, Գեւորգ Պապոյանն ասաց. «Ես պաշտոնապես այդպիսի տեղեկատվություն չեմ ստացել որպես նախարար: Չունեմ որեւէ տեղեկություն, որն առնչություն ունի ձեր արտահայտած տեղեկատվության հետ»:

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե ռուսները, օրինակ,  մեկ ամսով Լարսի ճանապարհը փակեն, կա՞ դրան այլընտրանք, Գեւորգ Պապոյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում որեւէ հիմնավոր եւ օբյեկտիվ պատճառ, թե ինչու պետք է Լարսը փակվի: Ես որեւէ պատճառ եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ աշխատանքային, չեմ տեսնում»:

Դիտարկմանը, որ պատճառ կարող է լինել այն, որ Հայաստանը ռուս սահմանապահներին ուզում է հանել «Զվարթնոց» օդանավակայանից, նախարարն արձագանքեց. «Դուք կարծում եք, որ դա հիմնավոր պատճա՞ռ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
17 կամուրջ, 2 թունել, 32 կմ ճանապարհ. Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասները (վիդեո)
Ծրագիրը կյանքի է կոչվում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման...
Վինսենթ Լելուփը ծանոթացել է Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ծավալներին
Այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում քննարկումները շարունակվում են։ Ներկայացվում են շինհրապարակում առկա խնդիրների‚ կողմերի...
Հիմնանորոգվում է Ենոքավան-Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը
Մոտ 1.2կմ տեղամասում կիրականացվի փոսային նորոգում‚ հարթեցնող և ասֆալտբետոնե շերտերի տեղադրում։ Բնակավայրում կառուցվում են մայթեր...
ՀՀ տարածքով ճանապարհի մասին խոսում է միայն Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն, Եվրոպան խոսում են միջանցքի մասին. Բագրատյան
Ճանապարհ եւ միջանցք բառերը տարբեր նշանակություն ունեն. Ճանապարհի…
Վերին Լարսում 2000-ից ավելի բեռնատար է կուտակվել. սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ
Պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով...
Ճանապարհային հարկի արտոնություններ կսահմանվեն՝ Հայաստանի տարանցիկ դերը բարձրացնելու համար
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում՝ հնարավորություն ընձեռնելով սահմանել ճանապարհային հարկ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ