Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կոլաիցիան զրկվել է խորհրդարանի ներքին պալատի անդամների բացարձակ մեծամասնության աջակցությունից: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն վկայակոչելով Agence France-Presse-ը, այդ մասին են վկայում 2010 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քվեարկության արդյունքները, որը կայացել է այսօր` նոյեմբերի 8-ին:

Հաշվետվությունը հավանության է արժանացել 308 պատգամավորների կողմից, այնինչպատգամավորների  Պալատում բացարձակ մեծամասնությունը կազմում է 316 ձայն: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ոչ ոք դեմ չի քվեարկել, 321 պատգամավորներ ձեռնպահ են մնացել: Այդ քվեարկության նախօրեին The Guardian-ը գրել է, որ բոլոր ընդդիմադիր պատգամավորները որոշել են ձեռնպահ քվեարկել:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո, ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պերլուիջի Բերսանին կոչ է արել Բեռլուսկոնիին հրաժարականի դիմում գրել: «Կառավարությունը զրկվել է մեծամասնությունից խորհրդարանի ներքին պալատում»,- հայտարարել է նա:

Այդուհանդերձ, բյւոջեի կատարման հաշվետվությունն ընդունվել է: