News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պավիրակությունը կմասնակցի նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված` Հարավային Կովկասի տրանսպորտի ոլորտի հեռանկարներին նվիրված բարձրաստիճան ներկայացուցիչների համակարգման տարածաշրջանային ժողովին:

Ժողովի նպատակն է առավելագույնի հասցնել դոնորների ծրագրերի ազդեցությունը տնտեսության զարգացման վրա` դրանք համապատասխանեցնելով ազգային ծրագրերին եւ ամրապնդել  դոնորների համակարգումը:

Ժողովը հնարավորություն կընձեռի ներկայացնել ազգային ծրագրերը, հստակեցնել ներդրումային առաջնահերթությունները եւ առաջ քաշել դոնորների օժանդակության կարիք ունեցող նոր ծրագրերի գաղափարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ