News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Մեր խմբակցությունն, իհարկե, դեմ է առհասարակ այս նախագծի քննարկմանը, քվեարկմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ավագանու «Ազգային ռաջընթաց» խմբակցության անդամ, Հայկ Մարությանի թիմակից Գրիգորի Երիցյանը՝ անդրադառնալով Երեւանում տրանսպորտի թանկացման նախաձեռնությանը:

«Թե նախորդ տարբերակը, թե այս տարբերակը թերի են, որեւէ փաստի վրա հիմնված չեն: Երեւանի բնակչության 19 տոկոսն աղքատ է, 69 տոկոսն ստանում է միջինից ցածր աշխատավարձ: 8800 դրամը նվազագույն աշխատավարձի 11 տոկոսն է կազմում: Այսինքն այս մարդիկ, որ նախկինում պայքարում էին սոցիալական արդարության համար, իրավունքների համար, այսօր մեր հարկերով, մեր առաջ մեքենաներով ու մեր վառելիքով պտտվում են, բայց թանկացնում են տրանսպորտը: Տրանսպորտը մեկ դրամ անգամ չպետք է թանկանա»,-ասաց նա:

Երիցյանը հվանական համարեց, որ այս նախագիծը կընդունվի. «Վստահաբար, այս իշխանությունն ուինի նաեւ գրպանային ընդդիմության՝ «Հանրային ձայնի. Ձայները եւ անցկացնելու է այս որոշումը»:

Հարցին, թե ինչ քայլերի են դիմելու, ավագանու ընդդիմադիր անդֆամն ասաց. «Սեպտեմբերի 1-ից այս որոշումը մտնելու է կիրտռության մեջ, ուստի մենք ն աեւ ինչպես նախկինում, քաղաքացիներին նաեւ տեղափոխելու ենք անվճար, հորդորելու ենք, որ չվճարեն թանկացված վճարը: Մարդկանց կոչ ենք անելու դուրս գալ փողոց՝ թույլ չտալու, որ այս որոշումն իրականություն դառնա»:

Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը:

Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով  նախատեսվում է ՝

«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

7 օրվա համար 4800-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ