News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը ձերբակալել է զինված ուժերի փոխգնդապետի կաշառք վերցնելու կասկածանքով: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրուցյում հաստատեց տեղեկությունը` նշելով, որ փոխգնդապետին ձերբակալել են ժամկետային զինծառայողին ուսումնական զորամասից տեղափոխության ժամանակ «լավ զորամաս» տեղափոխելու համար կաշառք պահանջելու կասկածանքով:

Ըստ Կարապետյանի, ձերբակալման գործողությունն իրականացվել է ՊՆ-ում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ռազմական ոստիկանության եւ ՊՆ քննչական ծառայության օպերատիվ համագործակցության շնորհիվ:

Ի դեպ, ձերբակալվածի անունը չի հաղորդվում` ելնելով նախաքննության շահերից:

Նշենք, որ մեր տեղեկություններով, փոխգնդապետը 3 հազար դոլար է պահանջել որպես կաշառք: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ