News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, նոյեմբերի 10-11-ին, կժամանի Հայաստան ստանալու ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011թ. մրցանակը (Համաշխարհային ՏՏ Մրցանակը):

Սթիվ Վոզնյակը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի Մրցանակի 2-րդ դափնեկիրն է: 1-ին դափնեկիրը՝ Քրեյգ Բարրեթը, Համաշխարհային ՏՏ Մրցանակն ստացել է 2010թ.-ի հունիսի 28-ին, Սերժ Սարգսյանի կողմից` նախագահական նստավայրում:

Սթիվ Վոզնյակի այցի ծրագրում ընդգրկված են հանդիպումներ Հայաստանի վարչապետի, Կառավարության անդամների, ՏՏ ոլորտի գործարար համայնքի ներկայացուցիչների, առաջատար համալսարանների ղեկավարության, ուսանողների, դասախոսների եւ գիտության գործիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ