Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրաժարվել է ճանաչել ԱԷՄԳ-ի (ՄԱԳԱՏԵ) եզրահանգումները, որտեղ պնդվում է, որ Թեհրանը մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը: Իրանական առաջնորդի խոսքով, որը մեջբերում է Reuters-ը, գործակալության փաստաթուղթը հիմնված է անհիմն տվյալների վրա, որը ստացվել է ԱՄՆ-ի կողմից:
Ահմադինեժադը հավաստիացրել են, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ, եւ ԻԻՀ-ն ետ չի կանգնի ընտրված ուղուց, գրում է Agence France-Presse-ը:
Բացի այդ, ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանը չի ստեղծելու ատոմային երկու ռումբ, քանի որ ԱՄՆ-ը ունի 20 հազար: Միջուկային ծրագրի հարցով ԱԷՄԳ-ի զեկույցից հետո Ահամադինեժադը կոչ է արել գործակալությանը համապատասխան զեկույց կազմել ամերիկյան միջուկային զենքի վերաբերյալ, գրում է «Լենտա. Ru»-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ԱԷՄԳ-ն հրապարակել է զեկույց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, ըստ որի` իրանցի մասնագետները թեստեր են անցկացրել` ուղղված միջուկային պայթուցիկ սարքի մշակմանը:




























