News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Այս խոսակցությունը հեշտ խոսակցություն չէ. Սա անվտանգ, բարեկեցիկ, ուժեղ պետություն ունենալու եւ լավատեսական ապագայի մասին է, բայց այն տարբերությամբ, որ մենք այսօր պետք է ի վիճակի լինենք բարդ հարցեր քննարկել: Այս մասին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում բնակիչների հետ դահլիճում հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք գիտեք, որ Հայաստանը անվտանգային բավականին լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, եւ ես նաեւ մի քանի օր առաջ տեղի ունեցած իմ ասուլիսում ասել եմ, որ իմ կարծիքով մեր անվտանգային խնդիրները լուծելու համար կարեւորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ մեր հույսը դնենք մեր վրա, մեր ռեսուրսների վրա: Մեր ձեռքի տակ եղած ռեսուրսը, գործիքը լեգիտիմությունն է: Մենք պետք  է ակտիվ լինենք արձանագրելու համար Հայաստանի սահմանները այ այս միջազգայնորեն ճանաչված տարածքի շրջանակներում»,-ասաց Փաշինյանը եւ կրկին ցույց տվեց իր հետ բերած Հայաստանի քարտեզը:

«Ես եկել եմ այստեղ, որովհետեւ սահմանագծման գործընթացը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել մեր որոշ բնակավայրերի համար, բայց մյուս կողմից եկել եմ ասելու, որ իրադրությունն այնպիսին է եւ տրամաբանական է, որ մենք սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը սկսենք Բաղանիսից  Բերքաբեր ընկած տարածքում, կամ մի քիչ էլ այն կողմ:

Սահմանազատումն այն է, երբ մենք քարտեզի վրա ֆիքսում ենք, թե որն է սահմանի կոորդինատը, իսկ սահմանագծումն այն է, որ գնում ենք, հողի վրա կանգնում ենք ու ասում՝ այ էստեղ սկսվում է կամ ավարտվում է Հայաստանը:

Մեզ համար կարեւոր է ֆիքսել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Մեր խնդիրն այսօր տարածաշրջանի մի շարք երկրների հետ այն է, որ մենք ուզում ենք, որ նրանք համաձայն պայմանավորվածության ճանաչեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Բայց եթե մենք ուզում ենք, որ ուրիշները ճանաչեն, նախ ինքներս պետք է դա ճանաչենք:  Ես եկել եմ ասելու, որ սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է:

Այս պահին մենք ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի որոշում, որեւէ բան, որից դուք տեղյակ չեք, գոյություն չունի»,- հայտարարեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր առավել քան երբևէ պետք է համախմբվել հոգևոր արժեքների շուրջ. Սամվել Կարապետյանը երկխոսության կոչ է անում
Հայ ժողովուրդը միշտ եղել է եկեղեցու կողքին, պետք է համախմբվենք հոգևոր արժեքների շուրջ…
Սա մի ռեժիմ է, որի օրոք նոր «Մարտի 1»-երը բացառված չեն․ Արծվիկ Մինասյան
Այս ամենը պատահական չի արվում, արվում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակապետական, հակասահմանադրական ընթացքը…
Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ, թույլ չենք տա կղերապետություն․ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է...
Երեկվա դեպքեր էական կարևորություն ունեն հետագա զարգացումների համար. ստեղծվել է նոր ընտրազանգված. Վահե Հովհաննիսյան
Մարդկանց չցրվելը և արագ շատանալը վկայում է, որ լուրջ տեղաշարժեր կան հանրային գիտակցության մեջ, ստեղծվել է նոր ընտրազանգված։ Երեկվա օրը ցույց...
Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել ու ուղեկցում է Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան
Բաղրամյան, Պռոշյան փողոցներում տեղի ունեցած ոստիկանության անհամաչափ...
Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ. «Հայաքվե»
Տասնյակ տեսանյութերն ու հարյուրավոր լուսանկարները վկայում են, որ ոստիկանական բանդաներն առանձնակի դաժանությամբ են բերման ենթարկել, ծեծել…
Ամենաշատ