News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 9-ին, Ժնեւ քաղաքում հանդիպում է ունեցել «Իզմիրլյան» հիմնադրամի առաջին փոխնախագահ Ժակ Սարգսյանի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մարդասիրական ծրագրերի հետ մեկտեղ Արցախում անհրաժեշտ է իրականացնել ներդրումային ծրագրեր, ինչը որակապես այլ ազդեցություն կունենա ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման վրա:  Այս համատեքստում քննարկվել են մի շարք կոնկրետ առաջարկներ եւ ծրագրեր:

Նույն օրը Նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Շվեյցարիայի մասնաճյուղի ղեկավար Թալին Ավագյանի հետ:

Նախագահը նշել է, որ ՀԲԸՄ-ն շոշափելի ներդրում ունի Արցախի զարգացման գործում եւ ընդգծել, որ այս կազմակերպության հետ համագործակցությունը կարեւոր է ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպումներին ներկա են եղել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ