News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը


ԱԱԾ հատուկջոկատայինները հենց նոր վնասազերծեցին նռնակով զինված անձին եւ բերման ենթարկեցին նրան:

Նշենք, որ հատուկ գործողության ժամանակ ԱԱԾ հատուկջոկատայինները ոստիկանության Նոր Նորքի բաժնի շենքի ներսից դուրս գալով վնասազերծեցին նռնակով զինված անձին:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ վնասազերծված  տղամարդն այժմ ոստիկանության Նոր Նորքի շենքի ներսում է:

Նարեկ Սարգսյանը ասաց, որ առայժմ հստակ չի կարող ասել, թե ինչ էր պահանջում նռնակով զինված անձը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր՝ 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ագարակ քաղաքում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, իրացնելով ոստիկանության Նոր...
Նեպալական Sourya Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում 19 մարդ է եղել, ջախջախվել է Կատմանդուի օդանավակայանում
Ուղևորների և անձնակազմի վիճակի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդել...
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը
ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման…
Արտառոց դեպք՝ Երևանում․ փողոցում հայտնված անօգնական քաղաքացին մահացել է
Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ…
Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է. բակում գտել են պարկուճներ և արնանման հետքեր
Հուլիսի 20-ի ժամը 16.29-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի…
Ամենաշատ