ԱՄՆ-ում ձերբակալվել է 7 հաքեր, որոնք մեղադրվում են «համակարգչային գրոհի» մեջ: Ձերբակալվածները մեղադրվում են կանխամտածված կերպով աշխարհի 4մլն համակարգիչ վարակելու մեջ, որն արվել է շահույթ ստանալու նպատակով:
Երիտասարդներն օգտագործել են հատուկ գաղտնի ծրագրային ապահովում, ինչը թույլ է տվել օգտատերերին դեպի online –գովազդ վերաուղղորդել: Այդ էջում մկնիկի յուրաքաչյուր սեղմման հետ չարագործները գումարներ են ստացել:




























