Եգիպտոսի իշխանությունները «մոգական ուրբաթ» օրը որոշել են փակել Մեծ բուրգերը, քանի որ համացանցից տեղեկացել էին, որ որոշ խմբեր մտադիր են 11/11/11-ին, տեղի ժամանակով ժամը 11:11-ի 11-րդ վայրկյանին Եգիպտական բուրգերից մեկում նշել թվային այդ համադրությունը:
Երկրում աղմուկ էր բարձրացել, թե «հրեաները» եւ «մասոնները» մտադիր են բուրգերում ծիսակարգեր անցկացնել: Հնագույն արժեքների հարցերով գերագույն խորհուրդը եւ Գիզայի նահանգապետը որոշել են ընդհանուր հանգստության համար փակել բուրգերը: Նախօրեին ժամը 16:00-ից փակված բուրգերը զբոսաշրջիկների համար կբացվեն շաբաթ օրը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Ընդ որում, Հնագույն արժեքների բաժինը այդ քայլի հստակ պատճառները չի ներկայացրել`իր որոշումը հիմնավորելով իսլամական Ալ էյդ Ադհա «տոնի ընթացքում հուշարձանները պաշտպանելու անհրաժեշտությամբ», թեեւ նշված տոնն արդեն ավարտվել է:
Նշենք, օկուլտիստների կանխագուշակմամբ` նոյեմբերի 11-ի ուրբաթ օրը խոշոր փոխակերպում է սպասվում, որը «մեր զարգացման փուլում գտնվող գլոբալ գիտակցության Էվոլյուցիոն փուլը կդառնա»:Այսօրվա օրը պետք է անցնի բարգավաճման եւ ներդաշնակության նշանի ներքո, քան որ դրանում գաղտնի կարեւոր ուղերձ է ամփոփված, մարդկությունը պետք է զգա «կենարար ճառագայթը»:



























