Հունաստանի Կրետե կղզում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հերակլիոնից 163 կմ հարավարևելք և Հիերապետրա քաղաքից 99 կմ հարավարևելք: