News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը


Այսօր՝ ապրիլի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանի Չեխովի փողոցում։ Ըստ նախնական տեղեկությունների երկու ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, նրանցից մեկը կրակոցներ է արձակել, ապա դիմել են փախուստի:

NEWS.am-ին ՆԳՆ ոստիկանությունից հաստատեցին, որ նման միջադեպ է եղել, եւ այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները:

Մեր թղթակցի հաղորդմամբ, ներկայումս վնասված մեքենայի վարորդը քննիչներին դեպքի վայրում ներկայացնում է դեպքի մանրամասները։ Չեխով փողոցում, ըստ նախնական տվյալի, մեքենայի ուղղությամբ կրակած քաղաքացին թողել է մեքենան եւ դիմել փախուստի:

Երթևեկությունը Չեխովի փողոցում ժամանակավորապես դադարեցված է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ