News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի երդվել է կասեցնել Al Jazeera-ի գործունեությունը Իսրայելում՝ այն անվանելով հրահրիչ նյութեր տարածող «ահաբեկչական ալիք»: Իսրայելի խորհրդարանի ընդունած նոր օրենքը ճանապարհ է բացել լրատվամիջոցի գործունեությունը կասեցնելու համար:

Հեռուստաընկերությունը դատապարտել է Նեթանյահուի՝ սադրանքի մասին պնդումը՝ այն «վտանգավոր, ծիծաղելի սուտ» անվանելով: Հեռուստաալիքը երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ Նեթանյահուին պատասխանատու է համարում իր անձնակազմի և գրասենյակների անվտանգության համար, խոստանալով, որ կշարունակի իրադարձությունների համարձակ ու պրոֆեսիոնալ իրազեկումը, և որ իրեն «իրավունք է վերապահում ձեռնարկելու բոլոր հնարավոր իրավական քայլերը»:

Իսրայելը վաղուց վատ հարաբերություններ ունի Al Jazeera հեռուստաալիքի հետ, որին մեղադրում է կողմնակալ լինելու մեջ։ Հարաբերությունները վատթարացան մոտ երկու տարի առաջ, երբ հեռուստաալիքի թղթակից Շիրին Աբու Աքլեհը գրավյալ Արևմտյան ափում սպանվեց իսրայելական մարտարշավի ժամանակ:

Պաղեստինա-ամերիկյան լրագրողը հայտնի էր արաբական աշխարհում Իսրայելի իրադարձությունների իր քննադատական լուսաբանմամբ, և Al Jazeera-ն Իսրայելին մեղադրեց լրագրողին դիտավորյալ սպանելու մեջ:

Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է իսրայելական պատահական կրակոցից։

Դեկտեմբերին էլ իսրայելական հարվածի հետևանքով զոհվեց հեռուստաալիքի օպերատորը, որը հաղորդում էր հարավային Գազայի պատերազմի մասին:

Նույն հարձակման արդյունքում վիրավորվել է հեռուստաալիքի Գազայի գրասենյակի ղեկավար Վաել Դահդուհը։ Al Jazeera-ն Իսրայելին նաև մեղադրել է այս տարվա հունվարին ավիահարվածի հետևանքով Դահդուհի որդու մահվան մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ