News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում վեճերի խորհրդի միանձնյա անդամ Վինսենթ Լելուփի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են դեպարտամենտից։

Հանդիպմանը մասնակցել են Ճանապարհային դեպարտամենտի, նշված հատվածի շինարարական («ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ (Հայաստան) և «Մ/ս Դայնեշ Չանդրա Ռ.Ագրավալ»» (Հնդկաստան) համատեղ ձեռնարկություն) ու տեխնիկական հսկողության («Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկություն) աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհի կառուցման տեխհսկողությունն իրականացնող ընկերության ռեզիդենտ ինժեներ Յուկկա Պեկկա Լեպիստոն ներկայացրեց ծրագրի առաջընթացը։ Ըստ այդմ նշվեց‚ որ մարտի վերջի դրությամբ շինարարի կողմից կատարվել է 750 հազար խմ ծավալով հանույթ‚ որը հանույթի ամբողջ ծավալի 58 տոկոսն է։ Կատարվել է 600 հազար խմ լիցք՝ լիցքի ընդհանուր ծավալի 68 տոկոսը։ 35 երկաթբետոնե ջրատարներից 8-ի կառուցումն ամբողջությամբ ավարտվել է‚ 10-ի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Շինաշխատանքների ֆիզիկական առաջընթացը 49.6 տոկոս է։

Թե՜ տեխհսկողը‚ թե՜ պատվիրատուն‚ թե՜ կապալառու կազմակերպությունը նշել են իրենց նկատառումները կատարված աշխատանքների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել ծրագրի իրականացման ժամկետներին‚ տեխնիկական մի շարք հարցերի։

Նման ձևաչափով հանդիպումներ Վինսենթ Լելուփի հետ տեղի են ունենում պարբերաբար։ նա մշտադիտարկում է իրականացնում ճանապարհի կառուցման ընթացքում, ուղղորդում պայմանագրային տարընթերցումների հարցում‚ կատարում է պարբերական այցեր շինհրապարակներ, համագործակցելով պատվիրատուի, շինարարի և տեխհսկողի հետ` ծրագրի իրականացման փուլում լուծում է տալիս վիճելի հարցերին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքով ճանապարհի մասին խոսում է միայն Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն, Եվրոպան խոսում են միջանցքի մասին. Բագրատյան
Ճանապարհ եւ միջանցք բառերը տարբեր նշանակություն ունեն. Ճանապարհի…
Վերին Լարսում 2000-ից ավելի բեռնատար է կուտակվել. սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ
Պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով...
Ճանապարհային հարկի արտոնություններ կսահմանվեն՝ Հայաստանի տարանցիկ դերը բարձրացնելու համար
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում՝ հնարավորություն ընձեռնելով սահմանել ճանապարհային հարկ...
Վերին Լարսի ռուս-վրացական հատվածում ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել
Այսօր Վերին Լարսում գործում է 39 գիծ՝ 12-ը բեռնափոխադրումների, երկուսը՝ ավտոբուսների, մեկ ռեզերվային և 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար...
Հիմնանորոգվում է Երնջատափ - Շողակն ավտոճանապարհի մի հատվածը
Հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում են մայթերը...
Վերին Լարսում կրկին հերթեր են. մաքսային կցորդը բացատրել է պատճառը
Ներկա պահին Ռազմավիրական ճանապարհը Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ուղին է...
Ամենաշատ