News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Արհավիրքն իր իշխանության գալն էր, արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած ողբերգությունները՝ Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ վիճակ, դրանք ընդամենը այդ արհավիրքի հետևանքներն են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է։ Նա զրպարտել է ինձ այն առումով, թե ես իրեն ինչ-որ կենցաղային հարցերով նամակներ եմ հղել, բայց իմ աշխատակազմի ղեկավարը միանգամից հերքել և պահանջել է, որ հրապարակեն այդ նամակները, պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետև այդպիսի բան տեղի չէր ունեցել»,- նշեց երրորդ նախագահը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված վերջին այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն իրեն չի զգուշացրել հնարավոր ռազմական գործողությունների վտանգի մասին, երրորդ նախագահը թվարկեց, թե քանի անգամ են ներկայիս իշխանությունները զգուշացվել այդ մասին․

«Առաջին անգամ ապրիլի 17-ին և՛ ինքը, և՛ մեր ժողովուրդը զգուշացվել են, երբ ես ընտրվում էի վարչապետ, երբ ես ասացի, որ բանակցային գործընթացը կանգ է առել։ Ակնհայտ է, որ դրանից հետո բացատրեցի, թե ինչումն է խնդիրը։ Իրենց սկզբից ոնց որ չնկատեցին, հետո սկսեցին այդ բառերը կտրելով կոնտեքստից, այդ բառերը որպես ապացույց բերել՝ բանակցությունների ձախողման։ Հետո 44-օրյա պատերազմից հետո սկսեցին կուրծք ծեծել, թե բա տեսեք, ասել էր, որ ռազմական գործողություններ են լինելու, որ վատ է լինելու և այլն․ 2 տարի խոսում էին այդ մասին, իսկ հիմա ասում են, որ չենք զգուշացրել։

Երկրորդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած մեր միակ հանդիպման ժամանակ, երբ ապրիլի 22-ին «Մարիոթում» ես նրան ասացի, որ ինքը մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի քաղել, իսկ բնականաբար, ինքն իր բնույթով շուռ տվեց իմ ասածն ու տարավ այնտեղ, թե ես իբր սպառնում եմ մեր ժողովրդին։ Այն ժամանակ արդեն ինձ համար ակնհայտ էր, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շատ բարդ էր, իսկ ունենալով այդպիսի ներքաղաքական իրավիճակ, Հայաստանը չէր կարող ունենալ որևէ հաջողություն որևէ ռազմական գործողությունների ժամանակ։

Հաջորդ զգուշացումն ուղիղ խոսքերով արվել էր մայիսի 1-ին, երբ ինքն առաջադրվել էր վարչապետ և մեր խմբակցության պատգամավորներն ասում էին, որ ինքը չի կարող կառավարել, չի կարող լինել Գերագույն գլխավոր հրամանատար, որ դա ունենալու է ողբերգական հետևանքներ, դա էլի ինքը չընկալեց։

Հաջորդ հիշեցումն ուղիղ տեքստով եղել է 2020-ի մարտին, երբ նա Վայոց Ձորում Քովիդը խեղդում էր օղիով բառացի ասաց, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով, եթե մենք չենք ասել, բա այդ բառերը որտեղի՞ց էր։  Ինչ վերաբերում այն ասածին, որ կար մարդ որ և՛ ինձ հետ էր շփվում և իր հետ էր շփվում․ այո, կար այդպիսի մարդ, բայց, ցավոք, այդ մարդը հիմա չի կարող վկայություն տալ։ Ուղղակի թող նա հիշի այդ մարդուն և նրա քաղաքական թիմին ի՞նչ էր ասում 2019-վերջին 2020-ի սկզբից, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, ամեն ինչ նորմալ է լինելու, բանից պարզվեց, որ այդ մարդկանց կանգնել էր, որ թիկունքից հարվածի, և հարվածեց։

Ես անձամբ երբ 2020-ի ամռանը մամլո ասուլիս անցկացրի, ես ասացի, որ արդեն ռազմական գործողություններն ընդհուպ մոտենում են․ էլ զգուշացնելը պոզով-պոչո՞վ է լինում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը կարևորում է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման ներկա գործընթացը. Խաչատուրյան
Մենք սկսել ենք «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական նախաձեռնությունը, որն ուղղված է...
Կիրանցում սպասում են, տեսնեն՝ ժողովրդական շարժումն ինչ արդյունքներ կգրանցի, ըստ այդմ  կորոշեն իրենց քայլերը. Դանիելյան
Մարդկանց, որոնք անհնազանդության ակցիաների մեջ են եղել,  ասում են՝ ձեզ աշխատանքից կազատենք, դուք պատասխանատվության կենթարկվեք…
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու. Կիրանցի վարչական ղեկավար
Նա հայտնեց, որ գյուղ չափագրողներ չեն գնացել, իր տվյալներով՝ բանակցություններ են ընթանում; Հարցրի, թե ովքեր են բանակցողները, ասաց, որ չգիտի։ Կ․Շահինյանի...
Շփումներն Ալմաթիում ընթանում են եռակողմ պայմանավորվածությունների հունով. Զախարովա
Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաթիի բանակցությունները...
Մոսկվան ողջունում է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաիթիում անցկացրած բանակցությունները
Ռուսաստանը ողջունում է արտգործնախարարների բանակցությունները...
Այսօր լրանում է սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետը. Ե՞րբ է այն ստորագրվելու
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարության մեջ սահմանազատված հատվածների արձանագրության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ