ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգում կրակել են «Գրավիր Wall Street-ը» շարժման մասնակցի վրա:
NEWSru.com-ը, վկայակոչելով CBS News-ը, հաղորդում է, որ նա ինքն է կրակել իր վրա: Միջադեպը տեղի է ունեցել Բերլինգթոն քաղաքում: Տղամարդուն ծանր վիճակում տեղափոխել են հոսպիտալ, սակայն ավելի ուշ նա մահացել է:
Տուժածի անունը հայտնի չէ:
Wall Street-ը դա փողոց է Մանհեթենի շրջանում` Նյու-Յորքում, որտեղ գտնվում է Նյու-Յորքյան ֆոնդային բորսան (NYSE). այն համարվում է ԱՄՆ-ի ֆինանսական կենտրոնը: 2011-ի սեպտեմբերի 17-ին մի խումբ ակտիվիստներ փորձել են ուժով գրավել բորսան: Հենց այդ օրն էլ ընդունված է համարել « Wall Street-ի գրավում» շարժման ծնունդը: Հարյուր հազարավոր մարդկանց բողոքները ուղղված են եղել ֆինանսական ինստիտուտների դեմ, առաջին հերթին բանկերի դեմ:
Շարժումը ընդգրկել է տասնյակ քաղաքներ: Շարժման մասնակիցների ամենատարածված կարգախոսն է «մենք 99 տոկոս ենք»: Նրանք դժգոհում են, որ ազգային հարստության մեծ մասը տնօրինում է ԱՄՆ-ի բնակչության ընդամենը մեկ տոկոսը:




























