News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն հայտնում է, որ ապրիլի 4-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածվել էր մի տեսանյութ, որը նկարահանվել է Արցախի Հանրապետության բռնազավթված Քաշաթաղի շրջանում, տեսանյութում Քաշաթաղի շրջանում գտնվող Զորախաչ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական։ Նա ընդգծում է, որ այս քաղաքականությամբ խեղաթյուրվում է պատմությունը։

Զորախաչի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ), Բերձորից 52 կիլոմետր հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ձախակողմյան հատվածում, Արախիշ գյուղի տարածքում:

«Ադրբեջանը որպես աղվանական է ներկայացնում ոչ միայն Արցախի ու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության զգալի մասը, այլ նաև՝ Տաթևի վանքը, Հառիճավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հաղարծինի վանքը, Գոշավանքը, Հաղպատի վանական համալիրը, Սևանավանքը, Գեղարդավանքը, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին և այլ հոգևոր մշակութային արժեքներ»,- գրել է Հ. Ավանեսովը։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրապարակվել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրով դիմումներ ներկայացնելու ուղեցույցը
Ըստ ուղեցույցի՝ այս բաղադրիչի շրջանակում առցանց դիմում կարող են ներկայացնել…
Միրզոյանը շեշտել է ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ
«Մարդասիրական գործողությունների» բաղադրիչը՝ որպես Կայուն զարգացման...
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակված են բնակելի տների կառուցման նախագծեր
Առանձնացվել են 40 քմ, 60 քմ, 75 քմ, 90 քմ և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որոնք ներկայացրել են 5 կազմակերպություններ։ Հետագայում նոր...
Հայ պատանդներին վերադարձնելու ձախողումը թուլացնում է Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը. ամերիկահայ փաստաբան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմի կողմից Խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի  հատուկ զեկուցողին ներկայացված դիմումը կենսական է, էական և կարող է...
Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջազգային տարբեր կազմակերպություններում անընդհատ բարձրաձայնում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, նրանց իրավունքների...
Տիգրան Խաչատրյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության հարցը
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների…
Ամենաշատ