News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Իր իրանական կողմից պատասխան լինելու է Դամասկոսում Իսրայելի կողմից Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակմանը, դա միանշանակ է. ամենաբարձր մակարդակով է հայտարարվել այդ մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանցիները քննարկում են մի շարք ընտրանքներ, որոնցից մեկը հենց Իրանի տարածքից օկուպացված, բռնազավթած Գազայի տարածքում Իսրայելի ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելն է: Բայց ոչ միայն սա: Դատելով իրանական փորձագիտական շրջանակների քննարկումներից, լրատվական դաշտում առկա զանազան քննարկումներից, իրանցիները մի քանի տարբերակ են մատնանշում: Թե որը կընտրվի, դա կարող է իմանալ միայն Իրանի բարձրագույն ղեկավարությունը: Բայց ակնհայտ է, որ պատասխան լինելու է: Դա նաեւ իրանի ժողովրդի պահանջն է: Սա նաեւ Իրանի իմիջի խնդիր է սեփական հասարակության աչքում՝ ցույց տալու, որ այո, Իրանը գերտերություն է եւ ունի անհրաժեշտ հնարավորությունները»,-ասաց նա:

Անդրադառնալով Իսրայելի կողմից նման հրված հասցնելու պատճառներին, իրանագետն ասաց. «Դա մի քանի միտում կարող է ունենալ: Առաջինը, Իսրայելը այժմ խոշոր խնդիրներ ունի Գազայի հատվածում, 6 ամիս շարունակվող պատերազմը որեւէ արդյունավետ ավարտի նշույլներ ցույց չի տալիս եւ սա Իսրայելի ներսում դժգոհություններ է առաջացրել Նեթանյահուի կառավարությունից: Հետեւաբար, խնդիր կա իսրայելական հասարակության ուշադրությունը նաեւ շեղել Գազայի խնդրից, կամ կոնֆլիկտն ընդլայնելով ստեղծել տպավորություն, որ Իսրայելը պատերազմում է Իրանի դեմ, այլ ոչ թե Պաղեստինցիների դեմ, դրա պատճառով է, որ հաջողություններ չկան:

Հաջորդ միտումը կարող է լինել ԱՄՆ-ին այս հակամարտությունում ներգրավելը, որովհետեւ ակնհայտ է, որ եթե տեղի ունենա Իրան-Իսրայել ուղղակի բախում, ապա ԱՄՆ-ն անտարբեր չի մնա: Իսրայելի արածը պետական մակարդակով ահաբեկչություն է»:

Իրանագետը նկատեց, որ Իրանը չէր ցանկանա ներքաշվել լայնածավալ պատերազմի մեջ. «Իրանի ներսում տնտեսական դժվարություններ կան կապված պատժամիջոցների մեջ եւ յուրաքանչյուր պատերազմի սպառնալիք վատ սպասումները ավելացնում է, կսկսի տատանվել իրանական արժույթի փոխարժեքը: Դա Իրանին ձեռնտու չէ, հատկապես, որ Իրանը հիմա էլ իր արբանյակ ուժերի միջոցով, ըստ էության, Մերձավոր Արեւելքում ներգրավված է տարբեր գործընթացներում՝ Եմենում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում եւ այլն:

ԵվԻրանը Իսրայելին հարվածելու հնարավորություն ունի նաեւ իմ նշած արբանյակ ուժերի միջոցով՝ իմ նշած տարբեր կետերից: Եմենից հութիները կարող են մարտահրավեր նետել Իսրայելին, Լիբանանից «Հըզբոլլահը», Սիրիայում, Իրաքում գտնվող իրանամետ ուժերը: Իրանի գործիքակազմը լայն է»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ այժմ խնդիրը քաղաքական հետեւանքներն են, իսկ ռազմական իմաստով Իրանը խնդիրներ չունի:

«Քաղաքական իմաստով իրանցիները պետք է առնվազն ապահովեն միջազգային որոշակի ֆոն եւ փորձում են դա անել: Գիտեք, ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկում են նախաձեռնում, զանազան կառույցների միջոցով են փորձում սեփական դիրքորոշումները պարզ դարձնել, որպեսզի ապահովվի համապատասխան դիվանագիտական ֆոնը:

Հարցին՝ Իրանը հակված է ուղիղ հարված հասցնել, թե՞ դա անել արբանյակ ուժերի միջոցով, իրանագետը պատասխանեց, որ դատելով իսրայելական աղբյուրների անհանգստությունից, հավանաբար ուղիղ հարվածի մասին է խոսքը, բայց ոչ ոք դա չի կարող 100 տոկոս ճշգրտությամբ ասել. «Այլ մոտեցում էլ կարող է որդեգրել Իրանը՝ անզուգաչափ հարվածի տրմաբանությնը: Օրինակ, փակել Բաբել Մանդեպի նեղուցը հութիների միջոցով իսրայելական նավագնացության համար կամ դեպի Իսրայել շարժվող նավերի համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ը ֆինանսական դժվարությունների ֆոնին սահմանափակումներ է մտցնում կենտրոնակայանում. Bloomberg
ծախսերի խնայողության միջոցների թվում են օպերատորների և թարգմանիչների արտաժամյա աշխատանքի արգելքը, օդորակման ժամերի կրճատումը...
Հայաստանում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահը
Պարոն Դոնվահին երկրորդ անգամ է Հայաստանում: Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում տեղի է ունեցել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կատարի վարչապետի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը
Պաշտոնյաները համաձայնել են, որ իսրայելական լայնամասշտաբ ռազմական գործողությունը Ռաֆահում աղետալի կլինի և պետք է կանխվի...
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ