News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները սկսվել են ապամոնտաժվել անցած տարի և այս տարի շարունակվել է: Այդ վահանակները ամբողջությամբ հեռացվել են Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից: Այդ փողոցներում վիզուալ աղմուկն ամբողջությամբ վերացել է, և ակներև է դրական փոփոխությունը»,- ասել է փոխքաղաքապետը, ով նաեւ լսայդներով ցուցադրել է գովազդային վահանակներից ազատված հատվածները:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցնում է, որ այս գործընթացը դեռևս նախորդ տարվա գարնանից էինք սկսել. «Կարծում եմ այն չափորոշիչները, որոնք մենք հաստատել ենք նախորդ տարի իրապես լավագույն փորձառությունն է ներառում, և Երևանում տեսողական աղմուկը վերացնելու տեսանկյունից շատ կարևոր նախաձեռնություն էր, և այս գործընթացը պետք է շարունակաբար առաջ տանենք, որ քաղաքի այն մասերը, որտեղ կան պատմամշակութային հուշարձաններ, որտեղ ունենք գեղեցիկ ճարտարապետություն, տեսքը բացվի»,- ասել է նա:

Տպել
Ամենաշատ