News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը


Էս ամեն ինչից հետո հավատա՞լ մի տիեզերական ստախոսի, որը մի չհատած կարմիր գիծ չի թողել: Էդ հավատացողներին էլ չենք ներելու, ներելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ տեղ: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ստեղծվել է «Տավուշը հանուն հայրենիքի» հասարակական նախաձեռնությունը և առաջին նիստի ժամանակ ընտրվել է խորհուրդ, որը պետք է վեր հանի Տավուշի խնդիրները և աշխատանքներ տանի այդ ուղղությամբ:

«Մենք ստեղծել ենք այդ նախաձեռնությունը, որովհետև ունենք պատիվ և տեր ենք մեր հայրենիքին:  Մեզ ուրիշ ոչինչ պետք չէ, մենք մանդատներ չենք ուզում: Մեր նպատակը մեր հայրենիքին, եկեղեցուն, շիրիմներին տեր կանգնելն է:  Էս ապիկարներն անգամ եկեղեցու հետ կապված մեր պահանջներն ու դիրքորոշումն են փորձում խեղաթյուրել՝ ասելով, թե Ոսկեպարի եկեղեցին չի ընկնում էդ տարածքի մեջ, դրանից երկու մետր այն կողմ է ընկնում:  Այսինքն Ալիևի հետ պայմանավորվել են՝ կլինի՞ էս անգամ երկու մետր այն կողմ սահմանը գծեք, ժողովրդին դեռ խաբելու բան ունենք, հետո գիծը ինչքան կուզես, առաջ կտաս՝ մինչև Վերին Ոսկեպար»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:

Նա գյուղացիներին հիշեցրեց, որ իշխանությունը ժամանակ առ ժամանակ վախեցնում էր գյուղացիներին, ասելով, որ զիջումների չգնալու դեպքում պատերազմ է սկսվելու:

«Այ անողնաշարներ, ձեր գործառույթը ո՞րն ա, էս ժողովուրդը ինչի՞ ա ձեզ ընտրել, որ գա՞ք, ասե՞ք Ալիևն ու Էդողանը մեզ ասել են, եթե չանեք, ձեզ կմորթենք, ես էլ Երևանում ձեզ կդիմավորե՞մ: Այ հայրենակիցներ ջան, էդ որ գալիս ենք ձեր գյուղերը, ծառերի տակից նայում եք, ասում եք՝ չենք կարա գանք, խնդիր կունենանք, սրանից ավել ի՞նչ խնդիր կունենաք: Ձեր գերեզմանին, ձեր տան շեմին տեր կանգնելուց բացի ի՞նչ խնդիր ունեք»,-ասաց   «Հայաստան» խմբակցության պատգամավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի և Հայաստանի միջև ​​սահմանի սահմանազատումը կարևոր է տարածաշրջանային կայունության համար. Զախարովա
Մենք աջակցում ենք սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը...
Բայրամով. Սահմանի մի մասի սահմանազատման մասին համաձայնագիրը դրական ներդրում է Բաքվի և Երևանի կարգավորման գործընթացում
Ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և Հայաստանի կողմից երկար ժամանակ...
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պատուհանը չպետք է անտեսվի. Էրդողան
Թուրքիայի նախագահը խոսել է զորավարժության...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Թիմն այցելել է նաև Հայաստանի...
Փաշինյանին չեմ լսել. ԱԱԾ տնօրենի տեղակալը` ՀԱՊԿ 2 պետության ՀՀ-ի դեմ պատերազմ նախապատրաստելու մասին
Սահմանապահ զորքերը տեղակայման փուլում են, դուք տեսնում եք...
Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք եւ միասին կգնանք. ԳՇ պետը՝ Ջերմուկից Ադրբեջանի ԶՈՒ հետքաշման մասին
Լսիր՝ քեզ ինչ եմ ասում, ինձ մի պարտադրիր, թե ես ինչ պատասխան պետք է տամ: Ինձ մի հրահրեք...
Ամենաշատ