News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական և վիճարկելի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որն այս օրերին գտնվում է Ոսկեպարում:

«Քիչ առաջ  Ոսկեպար այցելեց ԵՄ դիտորդական առաքելությունը եւ երբ ծավալվեց քննարկում գյուղի բնակիչների հետ, հանկարծ պարզ դարձավ, որ դիտորդական առաքելությունը Իջեւանից Ոսկեպար հասնելու համար 30 կմ-ի փոխարեն ամեն անգամ կտրում եւ անցնում է մոտ 200 կմ ճանապարհ: Իմ այն հարցին, թե ինչով է պայմանավորված նման երկար ճանապարհը, նրանք ասացին,որ իրենք գործում են հստակ կանոնակարգի շրջանակներում, եւ իրենք չեն ուզում որեւէ կերպ պռովոկացիայի ենթարկել  Ադրբեջանին, քանի որ այս տարածքները նրանք համարում են Ադրբեջանինը եւ դեռեւս վիճելի տարածքներ են, այդ պատճառով նրանք այդ պռովոկացիայից խուսափելու համար Իջեւանից Ոսկեպարն են գալիս Վանաձորով»,-ասաց նա:

Սուրեն Պետրոսյանը նշեց, որ ստացվում է՝ ԵՄ դիտորդական առաքելությունը գործելով ՀՀ-ում, ՀՀ սուվերեն տարածքում փաստացի կասկածի տակ է դնում տարածքային ամբողջականությունը, առանց որեւէ  գործընթացի՝ դելիմիտացիա, դեմարկացիա:

«Կասկածի տակ է դնում ՀՀ սուվերեն տարածքը եւ առաջնորդվում է ադրբեջանական քարտեզներով: Բնականաբար, այս գոծընթացը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության համաձայնության: Լինի միջազգային կազմակերպություն, լինի դիտորդական առաքելություն, լինի ՀՀ իշխանություն, որեւիցե մեկը չի կարող սակարակել ՀՀ ինքնիշխան տարածքը, մեր հայրենիքը, մեր հողը, սրանում մենք բոլորս պետք է համոզված լինենք, սակայն սրանում մեզ պետք է բոլորիս համախմբվածությունը այս հարցի շուրջ»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ