News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան American Psychologist ամսագիրը հրապարակել է մարդկանց վրա միայնության ազդեցության մասին վերջերս կատարած հետազոտության արդյունքները: Հետազոտության նպատակն էր պարզելը, թե աշխարհի որ տարածաշրջաններում է այս խնդիրն առավել սուր:

Հետազոտությունն անցկացվել է 18 տարվա ընթացքում՝ 2002 թվականից մինչև 2020 թվականը: Գիտափորձի սկզբում փորձարկվողների միջին տարիքը 45 էր։ Նրանք ներկայացրել են Եվրոպայի և ԱՄՆ-ի 13 երկրներ: Ընդհանուր առմամբ նախագծում ներգրավվել է 53 հազար մարդ։ Պարզվել է, որ միայնության առումով ամենախոցելին ամերիկացիներն են։ Այնտեղ իրենց միայնակ զգացող ավելի շատ մարդիկ կան: Միայնության զգացումն ամերիկացիների շրջանում ավելի հաճախ և սուր է դրսևորվում, քան եվրոպական երկրների իրենց հասակակիցների շրջանում։

Ըստ ամենայնի, Ամերիկայում սոցիալական մեկուսացման մակարդակն ավելի բարձր է, քան եվրոպական մայրցամաքում։ Անհատականությունը, հաջողության ձգտումը և «ոչ ավանդական» արժեքների պարտադրումը ճնշող ազդեցություն են ունենում հոգեկան ներաշխարհի վրա: ԱՄՆ-ում երեխաները վաղ են խորթանում ծնողներից, իսկ ընտանեկան ավանդույթները հաճախ կասկածի տակ են դրվում:

Վերջին հաշվով տուժում են բոլորը։ Մարդն իր էությամբ համայնական էակ է, միայնակ ապրելը նրա համար անբնական վիճակ է։ Հետեւաբար, դա ծանր է անդրադառնում հոգեկան աշխարհի վրա, իսկ դրա հետ մեկտեղ՝ մարդու առողջության այլ պարամետրերի վրա։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայնության առողջական ռիսկերը համազոր են ծխելու և ալկոհոլիզմի հետևանքով առաջացած վնասներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ