News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, բացի հրապարակված փաստաթղթերից ու հայտարարություններից, ձեռք են բերել նաև այլ՝ այսպես կոչված՝ «ներքին» պարտավորություններ։ Դեռ որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է պաշտոններից հեռացնել բոլոր այն անձանց, որոնք սերտ կապեր են ունեցել և ունեն Ռուսաստանի հետ։ Եվ ահա, ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այս թեմայի հետ կապված նոր զարգացումներ կան: Ի մասնավորի, խոստանալով առաջիկայում ավելի մեծ գումարներ՝ Եվրամիությունից նշել են, որ այդ գումարները և աջակցությունը կարող են տրամադրել միայն իրենց կողմից վստահելի մարդկանց։

Հատկապես ուժայինների պարագայում Եվրամիությունը զգալի մտահոգություններ ունի մի շարք պաշտոնյաների մասով, և Փաշինյանի առջև դրվել է նրանցից ազատվելու հարցը։ Ի մասնավորի, նշվել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի անունը։ Հիշեցրել են նաև նախկինում առկախված խոստումը` ներքին գործերի նախարարի փոփոխության մասով։

Ի դեպ, մեր աղբյուրը պնդում է, որ ՔՊ-ում մեծ մասը չափազանց դեմ է փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությանը, թեև վերջինս որոշակի կապեր ունի Եվրամիության կառույցների հետ: Մեր տեղեկություններով, հատկապես ՔՊ վարչությունում համոզմունք կա, որ այդ պաշտոնում պետք է քաղաքական դեմք նշանակվի, ընդ որում՝ ցանկալի է հենց ՔՊ վարչության անդամ, որն էլ կկարողանա ավելի լավ վերահսկել կարևորագույն ուժային կառույցը։ Ի դեպ, մեր զրուցակցի փոխանցմամբ, այս հարցում, կարծես, արդեն կոնսենսուս կա, բայց թե կոնկրետ ո՞ւմ կնշանակեն, դեռ չեն որոշել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էն որ ասում են՝ «չակնկալիքների» շարժում. Դա տանում է դեպի «չպետություն», «չինքնիշխանություն». Փաշինյան
Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երեւան քաղաքի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին, եւ այդպիսով կորցնեն Երեւանը...
Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել...
«Հրապարակ». Փաշինյանն անձամբ է հետևում Բագրատ սրբազանի բոլոր քայլերին. Ժամերով համակարգչի առաջ դիտում է «լայվերը»
Ընդ որում` նկատելի է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական մամուլն ու փորձագետները...
«Հրապարակ». Հայտնի է, թե ինչու Սամվել Շահրամանյանը ներկա չի եղել Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը
Սրբազանը լսել է բոլորին, արձանագրել խնդիրները, ասել, որ Արցախի հարցը եւ նրանց վերադարձի խնդիրը...
«Ժողովուրդ». Ո՛չ գումարը կա, ո՛չ՝ ավիաընկերությունը. «Ֆլայ Արնա»-ում գտնվել է «հանճարեղ» միջոց
Բայց, քանի որ ցանկացած տնտեսական ձախողման դեպքում լինում են պարտատերեր, ապա «Ֆլայ Արնա»-ում գտնվել...
«Հրապարակ». Վարչապետ՝ մեկ տարով. Բագրատ Սրբազանի ուշագրավ հայտարարությունը
Այսինքն՝ եթե Բագրատ սրբազանը դառնա վարչապետ, ապա դա տեւելու է ընդամենը մեկ տարի, եւ նա զբաղվելու է...
Ամենաշատ