News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Շատ կարևոր հանդիպում էր, այդ մակարդակով, ֆորմատով հանդիպում չեմ հիշում, որ եղել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպմանը՝ ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Սա շատ կարեւոր հարց է այն իմաստով, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը: Դա պետք է նպաստի տնտեսության զարգացմանը, որն էլ իր հերթին կբերի մեր պաշտպանողունակության ուժեղացմանը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդ հանդիպումից ակնկալիքներն ավելին էին, քան խոստացված դրամական աջակցությունը, Աղազարյանն ասաց. «Չեմ կարծում, որ այստեղ թվաբանությունը տեղին է, այստեղ կարևոր է քաղաքականությունը եւ կողմերի նպատակաուղղվածությունն այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են և կոնկրետ այդ թվի վրա կենտրոնանալն այդքան էլ ճիշտ չի լինի:

Մյուս կողմից, ցանկացած արդյունքի դեպքում այն մարդիկ, որոնք չէին կարեւորում այդ հանդիպումը, իրենց գնահատականը կարող են տալ: Ամեն մեկը թող մնա իր կարծիքին»:

Խոսելով հանդիպումից հետո հաջորդող ադրբեջանական վերջին սադրանքների  մասին՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանը պատերազմական վիճակում է գտնվում Ադրբեջանի հետ և պարբերաբար արձանագրվում են հրադադրի խախտումներ. «

«Մենք նպատակամղված պետք է գնանք այն ճանապարհով, որը որդեգրել ենք: Այդպիսի բաներ տեղի կունենան՝ հետապնդելով տարբեր նպատակներ։ Հրադադարի վերահսկման գործընթացը շատ դժվար է, չնայած դիտորդներ կան։ Պատահաբար կարող են դիրքերից մեկից կրակոցներ արձակվեն, որը փոխհրաձգության առիթ հանդիսանա: Հետեւաբար, այստեղ ինչ-որ իմաստով պետք է շատ մեծ կարևորություն չտանք: Ճիշտ է վնասվել են բնակիչների ունեցվածքը, բայց, բոլոր դեպքերում, ցավոք սրտի, այդ իրողությունները շարունակական կլինեն»,- ասաց Աղազարյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախկինում Բաքվի քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ինյարիտու
Իսպանացի պատգամավորը նկատել է՝ թեև բանակցությունները կարևոր են հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու համար, սակայն պետք է ընդունել...
Այն, ինչ կատարվում է Տավուշում, կոպտորեն խախտում է Կիրանցի և մյուս գյուղերի բնակիչների իրավունքները. Թաթոյան (վիդեո)
Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից…
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, հանել եմ գործիքներս, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․կիրանցի բնակիչ
Եղանակը բացվի, քանդելու եմ․․․
Ադրբեջանի խորհրդարանում խոսել են «Իրևանի, Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի կորստի» մասին
Միլլի Մեջլիսի լիագումար նիստում պատգամավոր Բահրուզ Մահարրամովն ասել է...
«Մենք չենք թողնելու մեր դպրոցն ու գնանք»․ Կիրանցում Վերջին զանգը կայացել է
Եթե վտանգավոր է, թողնենք ու գնա՞նք․․․
Ամենաշատ