News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը


Արարատ Միրզոյանը էդ գծի մեջ էր, որ եթե այդ տարածքները չտանք, պատերազմ կլինի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Քանի դեռ կա քաղաքական մեծամասնություն սրանց գլխավորությամբ, այո, երկիրը տանելու են դեպի անդունդը»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ կարող եք փոխանցել տավուշեցիներին այս հանդիպումից հետո, նա պատասխանեց. «Ոչ միայն տավուշցիներին, այլև Հայաստանի ողջ ժողովրդին կարող եմ ասել, երկիրը վտանգի մեջ է, քանի որ իշխանության ղեկին գտնվում է մի խումբ, որը երկիրը տանելու է նոր փորձությունների, իսկ դա կանխելու համար մեզ անհրաժեշտ է երեք մակարդակներով դիմադրություն` Հայաստանում, Տավուշում ու Սփյուռքում: Պետք է սրանց լինի հակազդեցություն, որն ինչ-որ փուլում պետք է վերածվի համազգային պոռթկումի, հնարավոր լինի ազատվել այս իշխանությունից, հնարավոր լինի  կանխել նոր կապիտուլյացիան, որը կախված է մեր գլխին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ