News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Անվտանգության երաշխավորի իր սահմանադրական պարտականությունը ձախողած և Արցախի ինքնորոշման իրավունքը դրժած իշխանությունը վերածվել է Հայոց պետականությանն ուղղված ուղիղ սպառնալիքի: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ հայտարարությունների ժամիան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա հիշեցրեց, որ երբ պնդում էին, որ պարտվածը և սեփական 0-ական կետը ազգային ողբերգութանը հանգեցրածը չի կարող բակացող լինել, ներկայիս աղետաբեր ընթացքը նկատի ունեին։

«Անհնար է պատկերացնել մի երկիր, որի ղեկավարը ոչ միայն սեփական երկրի կադաստրի վկայականը չունի, այլև երկրի թիվ մեկ ամբիոնից սոփիեստափիլիսոփայական հարց է հնչեցնում, թե ինչ է առհասարակ քարտեզը»,- ասաց ընդդիամդիր պատգամավորը։

Նա նշեց, որ անհնար է պատկերացնել, որ թիթեղի մի կտոր թափահարելով և սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով՝ Փաշինյանը  փորձում է համոզել, որ դա է ճիշտ Հայաստանը և թշնամում հանձնելիք հողեր ունեն։

«Երբ պնդում էինք, որ պարտվողը չի կարող բանակցող լինել, նկատի  ունեինք նրա բարոյական և քաղաքական լեգիտիմությունը, բանակցություններ վարելու կարողությունները, արժեքաբանությունը, սեփական երկրի շահերը պաշտպանելու ունակությունը, նաև պարտվող բանակցողից հնարավոր ամեն բան կորզելու հակառակորդի ուժեղացած դիրքերը»,-հայտարարեց Գալստյանը։

Նա նշեց, թե այն, ինչ ներկայացվում է որպես սահմանազատում և սահմանագծում, որևէ աղերս չունի միջազգային փորձի հետ և սպառնում է պետության անվտանգությունը։

«ՀՀ հազարավոր քաղաքացիների անունից բնական հարց՝ ովէ ձեզ իրավունք տվել մի ամբողջ պետության հեռանկար կառուցել վատթարագույն տարբերակի՝ միակողմանի զիջման, սեփական վախերի, պատկերացումների կիսատ գիտելիքների շրջանակում Ադրբեջանին նվիրելով անվտանգային եւ ռազմավարական առավելություններ, վերհսկողություն ողջ տարածքի կամ հանրապետության նկատմամբ»,-ասաց պատգամավորը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ