News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Այս օրերին շոուների պակաս ընդհանրապես չկա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին,  ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը:

«Բանը հասել է նրան, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն այստեղից վարկանիշից է խոսում: Խոսում է այն պատգամավորը, ում նախընտրական շտաբի պետը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատվել է կաշառք բաժանելու համար: Ամեն անգամ մոռանում եմ հարցնել՝ որքա՞ն արժի պատգամավորական մանդատը, թե ինչքան են քեշ տվել, որ դարձել են պատգամավոր:

Այստեղից ասում են՝ եկաք ասացիք Արցախի նշաձողն իջեցնենք ու էս կանենք, էն կանենք: Մենք դա ասեցի՞նք, օքեյ ասեցինք: Հիշեմ տեքստերը, որ ասում էիք՝ չհամարձակվեք մեր անկախությունից մի քայլ հետ գնալ: Արայիկ Հարությունյանին էլ մեղադրում էին մեր սատելիտը լինելու մեջ: Հիմա որ մեզ ասում են՝ հեռացեք, Լեռնային Ղարաբաղում հեռացավ, իրանց բնութագրմամբ, մեր սատելիտը, ի՞նչ արեցիք, հիշեցնե՞մ ինչ արեցիք, ստորագրեցիք ԼՂ-ն լուծարելու մասին հրամանագիրը:

Աբսուրդի թատրոնը մի օր պետք է վերջ ունենա: Էլի նույն տեքստերն ա, ուղղակի Ղարաբաղում պաթոսը մի քիչ ավելի շատ էր: Դարի աբսուրդն է՝ ասում են՝ կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, մեղա քեզ: Մի ասկետիկ կյանքով ապրող խմբակցություն լինի, որ ասի կգնաք, մենք էլ ասենք՝ հա:

Խմբակցության անդամ ունեք, որ առավոտից իրիկուն իր ծագումնաբանությունն է երեսով տալիս՝ ինքը, հայրը, բան: Բա մենք ԼՂ-ում ենք ծնվել, դա մեր հայրենիքն է, բայց երեխեքին տանում Ամերիկայում ա ունենում, կտանի՞ եևրեխեքին Ոսկեպարում ունենա: Էն ժամանակ Ստեփանակերտ էլ չէր տանում»,- նշեց Ալեքսանյանը:

Նա անդրադարձավ նաեւ ընդդիմության հարցադրմանը, որ 208 քառակուսի կմ օկուպացվածխ է, ի՞նչ է անում իշխանությունն այդ ուղղությամբ. «Այդ 208-ից մի շատ մեծ հատվածը 1990-ականներից է օկուպացված, բա ի՞նչ եք արել այդ ուղղությամբ»:

Տպել
Ամենաշատ