News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող Fine Gael կուսակցության նոր առաջնորդ Սայմոն Հարիսը կդառնա հանրապետության վարչապետ։ Նրան կողմ է քվեարկել Իռլանդիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը:

Հարիսի թեկնածությունը պաշտպանել է 88 պատգամավոր, դեմ է քվեարկել 69-ը։ Այսպիսով, 37-ամյա քաղաքական գործիչը կդառնա երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը։

Հարիսն օրվա ընթացքում կհանդիպի Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսի հետ և կհաստատվի կառավարության ղեկավարի պաշտոնում։ Այնուհետև նա վերանշանակումներ կանի նախարարների կաբինետում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ