News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում ապրիլի 9-ին ընթացող երթի մասնակիցները բողոքում են «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի դեմ, որի հաստատումը սպառնում է Վրաստանի և ԵՄ-ի միջև հակամարտությամբ։

Ըստ վրացական անկախ SOVA նախագծի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծին դեմ երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվելու են դեպի խորհրդարանի շենք։ Մասնակիցները երթի ժամանակ պարզել են Վրաստանի և Եվրամիության դրոշներ։

Երթի մասնակիցները տանում են «Ոչ ռուսական օրենքին» գրություններով պաստառներ՝ նկատի ունենալով, որ «ռուսական» անվանված  «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծն ընդօրինակում է ՌԴ օրենսդրությունը:

Հանրահավաքի կազմակերպիչները մտադիր են հրապարակել գործողությունների ծրագիր ընդդեմ օրինագծի, որը մի տարի առաջ «Վրացական երազանքը» հետ էր կանչել զանգվածային բողոքի ցույցերից հետո:

Վրացական լրատվամիջոցները հայտնում են կառավարության շենքի մոտ իրավապահների հոծ խմբերի կուտակման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ