News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում աքլորի ծուղրուղուն, կովի բառաչը, տրակտորի հռնդյունը կամ գյուղի գոմաղբի հոտն այլևս բողոքների իրավական հիմք չեն լինի։

Ըստ The Guardian-ի՝ Ֆրանսիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որի նպատակն է վերջ դնել ամեն տարի դժգոհող հարևանների՝ հիմնականում՝ գյուղերում խաղաղություն և անդորր փնտրող նախկին քաղաքաբնակների ներկայացրած հարյուրավոր բողոքներին:

«Նրանք, ովքեր տեղափոխվում են գյուղեր, չեն կարող պահանջել, որ իրենց կերակրող գյուղացիները փոխեն ապրելակերպը», - հայտարարել է արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին անցյալ տարի օրենքը խորհրդարանում ներկայացնելիս:

Մարտին՝ ամենամյա Գյուղատնտեսական շոուի ժամանակ խնդրի քննարկմանը նախարարն ավելացրել է, թե «սյուրռեալիստական ​​է, որ դատարանները լցված են ... վեճերով՝ արդյո՞ք կովերը գիշերները բառաչում են: Ի՞նչ է պետք անել։ Քնեցնե՞լ նրանց: Եթե ​​գյուղը չես սիրում, մնա քաղաքում, իսկ եթե գնում ես գյուղ, բարի եղիր հարմարվել գյուղական կյանքին»։

Այսուհետև գործող ֆերմայի, խանութի, բարի կամ ռեստորանի մոտակայքում, կողքին կամ վերևում բնակություն հաստատելն ընտրածներն այլևս  չեն կարող բողոքել աղմուկից կամ այլ անհարմարություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ