News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Այն բանակցային հնարավորությունները, որ 2016-ից ի վեր առկա էին, ոչ թե ԼՂ հարցի որեւէ լուծման, այլ Հայաստանին հագցրած վզկապը` «պովոդոկը» կարճացնելու մասին էին, որ Հայաստանի առանց այդ էլ կաշկանդված գործողությունները որպես անկախ ու ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ կաշկանդումը տեղի էր ունեցել շատ ավելի վաղուց, 1996-1998 թվականներին: Մենք չգնացինք այդ ճանապարհով եւ ձեզ հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշում կայացվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով եւ 44-օրյա պատերազմը մեկնարկեց:

Հարց ասելով նկատի ունեմ Հայաստանի հարցը, որովհետեւ ԼՂ հարցը վաղուց լուծվել էր, մնում էր լուծել Հայաստանի հարցը, մասնավորապես, երկրի ներսում քաղաքացիական բախումների եւ ռազմական հեղաշրջումների ճանապարհով:

Այս սցենարը գործարկելի էր նաեւ 44-օրյա պատերազմից առաջ եւ այն գործարկելու փորձ արվեց 44-օրյա պատերազմի ավարտին եւ դրանից հետո:

Բայց ՀՀ կառավարության ուղերձների ժողովրդական ընկալումը,  այդ ուղերձների վրա հիմնված ժողովրդական զգոնությունը եւ պետականության գիտակցությունը կասեցրին դավադիր քայլերը: Իսկ մեր զինվորները կյանքի գնով պահեցին եւ պահպանեցին Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը:

Մեր զինվորների կյանքի, ինչպես նաեւ պատմական Հայաստանից իրական Հայաստան սկզբից ինտուիտիվ,  ապա հստակ գիտակցված հայեցակարգային անցման շնորհիվ է, որ մենք պահպանում ենք մեր պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը, որովհետեւ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն որպես անկախ պետություն վերացնելու փորձերը շարունակվել են»,-ասաց նա:

Փաշինյանը թվարկեց դրանք. «Առաջին 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա իրադարձություններն էին, որոնք ուղեցկվեցին ԱԺ բնախագահի դեմ մահափորձով, խորհրդարանի, կառավարության եւ այլ պետական հաստատությունների դեմ հարձակումներով: Իսկ ամիսներ անց՝ 2021-ի փետրվարին ռազմական հեղաշրջման տապալված փորձը տեղի ունեցավ»:

Վարչապետը նշեց, թե իրենք տեղի ունեցածից դասեր են քաղել ու պետք է լրացուցիչ մեխանիզմներ որդեգրեն Զինված ուժերի քաղաքականացման հետագա  բոլոր  փորձերը բացառելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը...
ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների...
Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից
Հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձեւը միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել, Ադրբեջանի խորհրդարանի արձագանքը բավականին տարօրինակ է թվում...
Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անհիմն է համարում մի...
Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ
Ասել ա ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի...
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ամենաշատ