News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Արեւմուտքը փորձում է Հարավային Կովկասի իրավիճակը վերադարձնել տարածաշրջանի պատմության ամենավատ շրջանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 10-ի ճեպազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե փորձում է արդյոք Երեւանը Ռուսաստանը փոխարինել Արեւմուտքով Ադրբեջանի հետ բանակցություններում, նա նշել է. «Ես կասեի, որ մենք պետք է խոսենք ոչ թե կոնկրետ կետային մեխանիզմների, այլ գլոբալ միտումների մասին։ Ռուսաստանը հանդես է եկել որպես տարածաշրջանային խնդիրների կարգավորման միջնորդ՝ արդյունավետության բարձր աստիճանով, ի շահ խաղաղության եւ հօգուտ տարածաշրջանի բոլոր երկրների։ Դա կոնյունկտուրային խաղ չէր, խաղ չէր հանուն իրեն եւ օգուտ սեփական շահերի։ Դա մեր ավանդն էր տարածաշրջանի ապագայում։ Փորձ՝ գտնելու ընդհանուր մոտեցումներ եւ ներդաշնակեցնելու հակասությունները հանուն խաղաղության հաստատման այդ երկրների միջեւ եւ տարածաշրջանում առհասարակ։ Դա պարզապես փիլիսոփայական հայեցակարգ չէր, դա փիլիսոփայական հայեցակարգ էր, որը դարձավ իրականություն եւ ամրագրվեց փաստաթղթերում, որը սկսեց իրագործվել։ Եվ ահա այստեղ հայտնվեց Արեւմուտքը։ Որը խանդի եւ անվերջ չարության զգացումից, ինչպես նաեւ ելնելով տարածաշրջանում ներդրվելու ձգտումից, որտեղ կարող է խաղաղություն հաստատվել, խախտեց այդ միտումն ու սկսեց իր մասին հայտարարել որպես նոր միջնորդի, բայց, ինչպես մենք քանիցս արդեն մեկնաբանել ենք, գործառույթը, դերը եւ ակնհայտ կոնկրետ գործողությունները հակառակն են վկայում. այնտեղ խոսքը միջնորդության մասին չէ, այնտեղ խոսքը, նախ, իրավիճակն ապակայունացնելու փարձերի մասին է, երկրորդ՝ իրավիճակը տարածաշրջանի ամենավատ ժամանակներին վերադարձնելու, հաջորդ պահն, իհարկե, տեղեկության հավաքումն է նորից ոչ թե հօգուտ տարածաշրջանի խաղաղության, այլ իրենց շահերի՝ ընդդեմ տարածաշրջանի երկրների։

Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի իրականացնելու իր սեփական ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Դա ակնհայտ է։ Բայց հարցը միայն այն է, որ, ցավոք, մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունենում ոչ թե հօգուտ հայտարարված նպատակների, այլ հակասում է դրանց։  Եվ դա նաեւ խախտում է ուժերի ու շահերի այն հավասարակշռությունը, որոնք կան տարածաշրջանում ու որոնք կարեւոր են առհասարակ տարածաշրջանի համար, ոչ թե մեկ կամ երկու կոնկրետ պետության։ Եվ մենք տեսնում ենք կոնկրետ օրինակներ, թե ինչպես է Արեւմուտքը նման ձեւով խախտել կամ հենց նոր սաղմնավորվող ներդաշնակությունը, կամ արդեն առկա խնդրահարույց հարցերի ներդաշնակեցումը աշխարհի տարբեր կետերում»,- նշել է Մարիա Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցանկապատ չկա, գոյություն չունի, խաբել են ձեզ. Ոսկեպարցին՝ Փաշինյանի ցույց տված փշալարերի մասին
Սահմանապահներն էլ չգիտեն Փաշինյանի` Ներքին Հանդում հեռախոսով ցույց տված ցանկապատի տեղը…
Մենք ձգտում ենք խաղաղության, բայց պատերազմից չենք վախենում. կառավարող կուսակցության պատգամավոր
Մենք պատերազմից չենք վախենում...
Կիրանցն ընկնում է փակուղու մեջ, բոլոր կոմունիկացիաները թշնամու վերահսկողության տակ են. բնակիչ
Կիրանցիցիները տեխնիկայով քանդում են իրենց տները, չեն թողնում թշնամուն...
Բացի փոխհատուցման մասին թղթից, այլ թուղթ էլ են տալիս, որ մարդիկ ստորագրեն, բովանդակությունը «մութ» է. Գառնիկ Դանիելյան
Փաստաթղթի մեջ հստակ երևում է՝ հրաժարվում ենք գույքային և այլ իրավունքից, բայց չի ասվում՝ որն է «այլ» իրավունքը: Կարծում ենք՝ դա անում են, որ հետագայում…
Տեսեք, ուր են հասել ադրբեջանցիները. այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո թշնամին ավելի առաջ կգա. Մախսուդյան
Հենց այն պահին, երբ նա զրույցում էր լրագրողների հետ, այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներ էին իրականացվում, նաև քանդվում էր...
Կիրանցում արդեն կան տներ, որ քանդել են. բռնություն չի եղել, փոխհատուցում են առաջարկել, իրենք էլ դուրս են եկել. բնակիչ
Երկրորդ շերտը այն է, որ մարդկանց մատնեն ճարահատության եւ ստիպված լինեն որոշումներ կայացնել...
Ամենաշատ