News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակցի կողմից սոցիալական նպաստներ ձևակերպելու կամ նպաստների տրամադրումը չդադարեցնելու համար Լոռու մարզի մի խումբ բնակիչներից տարբեր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ միասնական սոցիալական ծառայության աշխատակից Ա. Ն.-ն անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված Լոռու մարզում բնակվող ամուսինների օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելու, այն է՝ վերջիններիս որդու նպաստի տրամադրման գործընթացը չդադարեցնելու հարցում աջակցելու համար նրանցից պահանջել և որպես ապօրինի վարձատրություն ստացել է մեկ ամսվա նպաստի չափով գումար:

Բացի այդ, Ֆ. Մ.-ն տղային և հարսին  նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար 2022 թվականի մարտի 28-ին դիմել է Ա. Ն.-ին: Վերջինս իր լիազորությունների շրջանակում Ֆ. Մ.-ի ներկայացրած անձանց նպաստառուների ցուցակում ընդգրկելու հարցում աջակցելու համար պահանջել և ստացել է տվյալ անձանց տրամադրվելիք նպաստի գումարից 35.000 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա. Ն.-ն անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված ամուսինների օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելու, այն է՝ վերջիններիս դուստրերի և որդու նպաստի տրամադրման գործընթացը չդադարեցնելու հարցում աջակցելու համար պահանջել է 30.000 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ Ա. Ն.-ն 2022 թ. տարբեր ամիսների ընթացքում Լոռու մարզի մի շարք այլ բնակիչներից նույնպես որպես ապօրինի վարձատրություն պահանջել և ստացել է  ընդհանուր շուրջ 300.000 ՀՀ դրամ՝ նրանց նպաստառուների ցուցակում ընդգրկելու կամ նպաստի տրամադրման գործընթացը չդադարեցնելու գործընթացը կազմակերպելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով (9 դրվագ), իսկ Ֆ. Մ.-ին՝ 312.1-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ևս 12 անձի մեղադրանք է ներկայացվել Ա. Ն.-ին ապօրինի վարձատրություն տալու համար:

Ա. Ն.-ի և Ֆ. Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղել
Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժին Կոտայքի մարզային քննչական...
Սլովակիայի վարչապետի վիճակը լավանում է
Բժիշկները հայտնել են Ֆիցոյի առողջական վիճակի լավացման մասին...
Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ
Մենք՝ որպես Իրանի իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ԻԻՀ գերագույն առաջնորդին, զոհերի...
Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան
Մեր խորը վշտակցությունը փոխանցելով ԻԻՀ  գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, զոհերի ընտանիքներին՝ կիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը...
«Հանգուցյալ պապիս հրացան է». Գեղակերտցի երիտասարդի մեքենայում պարեկները հրացան են գտել
Հայտնել է նաև, որ այն պատկանել է հանգուցյալ պապին...
Համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը. Արմեն Գրիգորյան
Ընդունեք իմ խորը ցավակցությունը և զորակցությունը Ձեզ՝ մաղթելով համբերություն...
Ամենաշատ