News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

2002 թվականին «Գույք՝ պարտքի դիմաց» օպերացիայով Ռուսաստանի Դաշնությանը 93 միլիոն դոլարի դիմաց տվել ենք մեր 5 խոշորագույն ռազմավարական կարողությունները, որոնցից միայն «Հրազդան» ՋԷԿ-ի ներկայիս գնահատումը 1 միլիարդ դոլարից ավելի է: Կարո՞ղ ենք դիմել ՌԴ-ին, վճարել պարտքը և հետ ստանալ այդ կարողությունները, մանավանդ որ այս տարիների ընթացքում այդ կարողությունները հսկայական շահույթ են բերել ՌԴ-ին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Մենք այդ օբյեկտների հետ կապված թեմա քննարկել ենք, և մեր խնդրանքը և կոչը ոչ թե եղել է [այն], որ մենք հետ ենք ուզում վերցնել, այլ եղել է այն, որ ներդրում արվի, որովհետև այդ կարողությունների պոտենցիալը, ըստ էության, օգտագործված չէ: Եվ այս հարցը մենք ՌԴ Կառավարության հետ քննարկել ենք»,- ասաց Փաշինյանը:

Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ «Մարս» գործարանի պարագայում ՏՏ ոլորտ զարգացնելու լավագույն պայմանները կան, նույնիսկ առաջարկեց համագործակցել ՌԴ-ի հետ, որպեսզի, օրինակ, հետ տրամադրվի գործարանը՝ օգտագործման պայմանով:

«Ցանկալի է, որ այդ հզորությունները չմնան անարդյունավետ օգտագործման փուլում: Ժամանակին 7000-ից ավելի աշխատակից է ունեցել, այժմ պարապուրդի ենք մատնել»,- ասաց Բագրատյանը՝ նշելով, որ լավ կլիներ, որ հնարավոր լինի վերցնել այն և օգտագործել:

Փաշինյանը տեղեկացրեց, որ քննարկվել է այդ հարցը. «Մենք հենց «Մարս» գործարանի դեպքն էլ քննարկել ենք: Ես անձամբ ՌԴ Կառավարության ղեկավարի հետ եմ քննարկել այդ հարցը, և հենց այդ նույն շեշտադրումները, որ ահռելի մեծ արտադրական նշանակության տարածքներ են, և այսօր երևի դրա չնչին տոկոսն է, որ որևէ ձևով զբաղված է: Հետևաբար, այո՛, դուք ճիշտ եք, պետք է աշխատի այդ հզորությունը, որպեսզի ծառայի տնտեսական զարգացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում հակառուսական տրամադրություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների արդյունքում. պատգամավոր
Նա վստահեցրեց, որ եթե անգամ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, դրանք չեն գեներացվում երկրի իշխող ուժի կամ իշխանության կողմից...
Ես անտրամաբանական համարեցի պատասխանել իմ ռուս գործընկերոջ հարցին. Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ
Խանդանյանը պարզաբանեց, որ իր պատասխան նամակում նշել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են իշխանությունները Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության առումով...
Զախարովան մեկնաբանել է ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մարզերից
Զախարովան մեկնաբանել է ռուս զինվորականների դուրսբերումը Հայաստանից...
Զախարովա. ՌԴ-ն միշտ հավատարիմ է եղել եւ առաջնորդվել է Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային մակարդակով
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին...
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Սահմանային կետում այս պահին շարժ կա, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում...
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետն առաջիկայում կփակվի. Բորտնիկով
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները մնում են երկրում և հայկական կողմի խնդրանքով կհսկեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ