News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Շուրջ 2 շաբաթ առաջ հայտարարվեց, որ Վլադիմիր Սոլովյովի մասնակցությամբ հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվում են այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ Հայաստանի եւ ՌԴ կառավարությունների միջեւ տեղի էին ունենում շփումներ, կոնսուլտացիաներ  միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված միայն Սոլովյովի հաղորդումների արգելափակումը, քանի որ այլ հաղորդումների, մասնավորապես, Կիսիլյովի հաղորդման ժամանակ եւս Հայաստանի հասցեին ոչ պակաս վիրավորական հայտարարություններ են հնչել:

«Կոնսուլտացիաների նպատակն է նախ արձանագրելու, որ համաձայնագրի 5-րդ եւ 6-րդ հոդվածները խախտվել են, որից հետո նաեւ նշել էի, որ ԲՏԱ նախարարության պատվիրակությունը պետք է մեկնի Մոսկվա՝ կոնսուլտացիաների: Այդ կոնսուլտացիաները կայացել են եւ ցավով պետք է ասեմ, որ չի հաջողվել արձանագրել խախտումների փաստը: Համենայնդեպս, դրա վերաբերյալ չի եղել կոնսենսուս, որի հետեւանքն է վերոհիշյալ հաղորդումների եթերազրկումը: Սա ամենեւին չի նշանակում, որ բանակցություններում փակուղու մեջ ենք: Մենք եթե ոչ այս շաբաթ, ապա հաջորդ շաբաթ նախատեսում ենք առաջարկների մեր փաթեթը ուղարկել ռուս գործընկերներին, թե ինչպես ենք պատկերացնում համաձայնագրի նոր  խմբագրումները: Մենք կառուցողական ենք տրամադրված, մեր նպատակն է ոչ թե այս իրավիճակի սրումը, այլ կառուցողական միջավայրում, որակյալ բանավեճի արդյունքում ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կաշխատի, որտեղ ամրագրված խախտումների դեպքում կհետեւեն սանկցիաներ: Այսօրվա գործող կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս: Մինչդեռ  հանրային մուլտիպլեքսում գործող հայկական ալիքները գործում են այդ կանոններով:

Մեր նպատակն է վերախմբագրել այդ համաձայնագիրը, որ հնարավորություն կտա նման խախտումների հայտնաբերման պարագայում ՀՌՀ-ին իրականացնել մոնիտորինգ եւ խախտումների դեպքում կիրառել վարչական վարույթ, ասել է թե՝ սանկցիաներ»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ հենց Սոլովյովի երկու հաղորդումներն են եթերազարկվել, որովհետեւ վերջին ամիսներին արձանագրված են եղել թվով ամենամեծ խախտումները:

Նրա խոսքով, հայ ժողովրդի հույզերը, արժանապատվությունը վիրավորող բովանդակությամբ հեռուստահաղորդումները կարող են նաեւ հակառուսական ալիքի պատճառ հանդիսանալ. «Մենք շահագրգռված ենք, որ աշխատանքը կազմակերպել այնպես, որ նման բովանդակությունը կանխվի, որը կարող է բերել նման հետեւանքների: Եթե մեր առաջարկները չընդունվեն, չեմ բացառում հավանականությունը, որ ՀՀ-ն կարող է դիտարկել նաեւ այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը»,- ընդգծեց ԲՏԱ նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի վերջիօց Հայաստանում արգելափակվել են հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները։

«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան մեկնաբանել է ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մարզերից
Զախարովան մեկնաբանել է ռուս զինվորականների դուրսբերումը Հայաստանից...
Զախարովա. ՌԴ-ն միշտ հավատարիմ է եղել եւ առաջնորդվել է Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային մակարդակով
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին...
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Սահմանային կետում այս պահին շարժ կա, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում...
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետն առաջիկայում կփակվի. Բորտնիկով
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները մնում են երկրում և հայկական կողմի խնդրանքով կհսկեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանը...
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է ԵԱՏՄ ինտեգրման շրջանակում. Կոպիրկին
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է...
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ...
Ամենաշատ