News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Բրիտանուհի Քեթի Թութելը Անգլիայի լողափերից մեկում առաձգական որդանման արարածների զանգված է հայտնաբերել: Ըստ Mirror-ի՝ կինը նշել է, որ առաջին անգամ էր նման բան տեսնում: Թութելը պատմել է, որ լողափով շներին ման տալիս հանդիպել է մի տարօրինակ արարածի, որին մինչ այդ երբեք չէր տեսել։ Կնոջը հեռվից թվացել է, թե հսկայական մեդուզա է, սակայն, ավելի ուշադիր զննելով, բրիտանուհին հասկացել է, որ սխալվել է։ Պարզվել է, որ դա մի քանի սանտիմետր երկարությամբ կիսաթափանցիկ որդանման արարածների գունդ է։

Կինը լուսանկարել է գտածոն ու հրապարակել սոցիալական ցանցերում՝ հետևորդներին խնդրելով բացահայտել դրա ինչ լինելը: Հետևորդների մեկնաբանություններից պարզվել է, որ Քեթին գտել է կաղամարների ձվեր, որոնք սովորաբար ամրանում են ծովի հատակին։

Փորձագետները նշում են, որ Բրիտանիայում նման գտածոները հազվադեպ են, բայց ժամանակ առ ժամանակ հանդիպում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ