News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Այն գործարքները, որոնք հունվար-փետրվար ամիսներին են իրականացվել, իրականում այդ գույքը 2-3 տարի առաջ է վաճառվել: Այսինքն մարդիկ կառուցվող շենքից գնման իրավունք են ձեռք բերել, վճարել են վարկեր, կամ գումարի մոտ 80-90 տոկոսը վճարել են կառուցապատողին, և փոխանցման ակտի ժամանակ ընդամենը ընդունել են պատրաստի  բնակարանը: Եթե 3 տարի առաջ՝ նախքան պատերազմն ու կորոնավիրուսը այլ էր շուկան, մարդիկ այն ժամանակ են գնել, դա վերագրել  այսօրվա քաղաքական և տնտեսական իրավիճակին, և ասել, որ գործարքներն ավելացել են, համարում եմ սխալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «ԱՐԳՈ» Ռիելթի ընկերության հիմնադիր՝ Արայիկ Գոջաբաշյանը՝ ի պատասխան Կադաստրի կոմիտեի տարածած հայտարարությանը, թե պետական գրանցման գործարքների ռեկորդային թիվ է գրանցվել:

Պնդմանը հակադարձելով՝ Կադաստրի կոմիտեի շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանն ասաց, որ փետրվարին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ հին բնակֆոնդը զգալիորեն ավելի շատ է, նույնպես պետական գրանցումների ռեկորդային աճ է նկատվել՝ մեկ ամսում 509 գործարք:

Անդրադառնալով հունվար և փետրվար ամսիների շուկայի վիճակին, Արայիկ Գոջաբաշյանն ասաց, որ այդ ամիսներին բավականին աշխուժություն կար, հետո մի փոքր անկում ապրեց երկրի քաղաքական իրավիճակով պայմանավորված:

«Դե մարդիկ ասում են, հեսա սահմանը կանցնեն, կսկսի պատերազմ: Մարդիկ գալիս են գրասենյակ, հետաքրքվում են, բայց քայլ չեն անում, որովհետև մեզ մոտ մեծ մասը տները վարկով են գնում՝ 10 տոկոս կանխավճարով: Մարդ կա իր ամբողջ կյանքի ընթացքում այդ 10 տոկոսը հավաքել ա ու ռիսկ չի անում գնել»,-ասաց նա:

Նրա խոսքով, խոսակցությունները, թե հաջորդ տարի, երբ այլևս չի գործի եկամտահարկից վարկերի տոկոսների փոխհատուցման օրենքը, և բնակարանների վաճառքի առաջնային շուկան անկում կապրի, չեն համապատասխանում իրականությանը:

«Շուկայում կմնան ուժեղ կառուցապատողները, որոնք ֆինանսապես ավելի լավ են իրենց զգում: Կառուցապատողների մեծ մասը ստացած գումարները սկսում են օգտագործել և շատ քիչ ներդրումներ են անում: Նմանատիպ կառուցապատողները խաղից դուրս կգան, բայց էն հզորները, ովքեր իրենց գումարներն էլ են ներդնում, պայման կթելադրեն: Շուկան անկում չի ապրի, բայց կարող է բնակարանների դեֆիցիտ լինել, ինչը կհանգեցնի գների բարձրացման»,-պարզաբանեց Արայիկ Գոջաբաշյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ցանկանում է նվազեցնել երկրում առկա հարկային բեռի տարբերությունը
Այնպես որ, փաստաթղթավորված ծախսերից ելնելով, անհրաժեշտ է միասնական մոտեցում սահմանել հարկային դրույքաչափի նվազեցման հարցում...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարության ոլոտում ղազախական ընկերությունների մասնակցության հարցը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն աշխատանքային կարգով քննարկել...
ՄՊՀ նախագահը Իտալիայի մրցակցային մարմնի ղեկավարի հետ հուշագրի կնքման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը…
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է…
Հայաստանում հարկ վճարողները ոչ ճիշտ տրամադրված տեղեկատվության համար պատասխանատվության կենթարկվեն
Ակնկալվում է, որ այս փոփոխությունների արդյունքում հարկ վճարողները կապահովեն համապատասխան տեղեկատվության ամբողջական և արժանահավատ ներկայացումը...
Գևորգ Պապոյանն առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ կորպորատիվ կառավարման կանոնագիրք
Մեր միջազգային գործընկերները, ում հետ մենք շատ ակտիվ համագործակցում ենք վարկային միջոցների տրամադրման և այլ շրջանակներում, իրենք սա շատ են...
Ամենաշատ