News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ խնդրելով մեկնաբանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի NEWS.am-ին տված հարցազրույցում հնչեցրած արտահայտությունը, թե ԱԳ նախարարը փակ նիստըի ժամանակ շատ վախեցած էր:

«Չնայած մենք հայտարարել էինք, որ հանդիպումը փակ է, բայց հնչում են ընդդիմադիր գործընկերների մեկնաբանությունները, կուզենայի անդրադառնաք երեկվա մեր հանդիպմանը, որքանով ճիշտ կգտնեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ի պատասխան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց. «Իրականում այն բակում, որտեղ ես մեծացել եմ, քո դիմաց չարտահայտվող, բայց հետեւից հոխորտացող մարդկանց շատ կոնկրետ քաղաքական գնահատական էին տալիս; Ես ձեռնպահ կմնամ այդ գնահատականը հնչեցնելուց, որովհետեւ հարիր չեմ համարում խորհրդարանին: Բայց ես ուրիշ դրվագ եմ հիշում եւ ուրիշ կերպ: Ես հիշում եմ, որ երբ ես խոսում էի եւ պատասխանում էի ընդդիմադիրների հարցերին, նրանք նեղսրտում էին, որ ես մուննաթ եմ գալիս իրենց վրա, մեղադրական տոնով եմ խոսում, բայց ինչ-որ ոչ մի կերպ չեմ հիշում, որ մեկն ասած լինի՝ էս ինչ վախեցած եք խոսում, պարոն Միրզոյան»,-ասաց նա:

ԱԳ նախարարն անդրադարձավ նաեւ բովանդակությանը. «Ես երեկ օգտվելով այն հնարավորությունից, որ նիտը փակ է եւ այն, ինչ կասվի իմ կողմից հասանելի կլինի միայն ՀՀ քաղաքական դաշտին, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմությանը եւ չի հասնի այլ մայրաքաղաքներ, փորձեցի ռացիոնալ բացատրություն տալ, ռացիոնալ երկխոսություն ծավալել նրանց հետ՝ բցատրելով, որ Հայաստանը բանակցություններում, այդ թվում և սահմանազատման վերաբերյալ բանակցություններում, կարող է  առաջնորդվել կամ հենվել միայն լեգիտիմության հիմքերի վրա։ Մենք կարող են խոսել, պահանջել, հիմնավորել այն, ինչ-որ իրավականորեն ամուր է, մենք չենք կարող մեզ թույլ տալ և մեզ պետք էլ չի հիմնավորել բաներ, որոնց իրավական հիմքերը մենք չունենք։ Նիստից հետո այդ հոխորտանքներն առնվազն անիմաստ եմ համարում»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ  NEWS.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել էր. «Ուղղակի քաղաքացին պետք է երեկ լսեր Արարատ Միրզոյանին։ Անհավասարակշիռ, վախեցած։

Մարդն այնքան վախեցած է, որ ասում է, բառացի եմ ասում՝ պատկերացնում եք Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի նախագահի ներկայությամբ Մհեր Գրիգորյանը նստի և ասի, որ այդ տարածքները հետ չենք տալու։ Ասում է՝ հանձնաժողովի ադրբեջանցի նախագահը կհանի և ատրճանակով կկրակի Մհեր Գրիգորյանի վրա, եթե մոտն էլ ատրճանակ չլինի, ադրբեջանցի զինվորները կկրակեն մեր զինվորների վրա։

Այդ մարդը կարո՞ղ է բանակցի։ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է բանակցի, որ առավոտից գիշեր բայղուշի նման հայ ժողովրդին սպառնում է։ Կարո՞ղ է բանակցի։ Գլուխը ծռած, վիզը ծռած Ադրբեջանի, Թուրքիայի, մյուսի ներկայությամբ կանգնած մարդը կարո՞ղ է բանակցի։ Ամեն քայլափոխի սուտ խոսող, ամեն րոպե ձեռքով թիկունքը քորող մարդը կարո՞ղ է բանակցի»։

Փաշինյանը մի ելք ունի․ Այն մուրճը, որ 21 թվին բռնել էր՝ մի հատ տա իրա գլխին և հեռանա․ Գեղամ Մանուկյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցանկապատ չկա, գոյություն չունի, խաբել են ձեզ. Ոսկեպարցին՝ Փաշինյանի ցույց տված փշալարերի մասին
Սահմանապահներն էլ չգիտեն Փաշինյանի` Ներքին Հանդում հեռախոսով ցույց տված ցանկապատի տեղը…
Մենք ձգտում ենք խաղաղության, բայց պատերազմից չենք վախենում. կառավարող կուսակցության պատգամավոր
Մենք պատերազմից չենք վախենում...
Կիրանցն ընկնում է փակուղու մեջ, բոլոր կոմունիկացիաները թշնամու վերահսկողության տակ են. բնակիչ
Կիրանցիցիները տեխնիկայով քանդում են իրենց տները, չեն թողնում թշնամուն...
Բացի փոխհատուցման մասին թղթից, այլ թուղթ էլ են տալիս, որ մարդիկ ստորագրեն, բովանդակությունը «մութ» է. Գառնիկ Դանիելյան
Փաստաթղթի մեջ հստակ երևում է՝ հրաժարվում ենք գույքային և այլ իրավունքից, բայց չի ասվում՝ որն է «այլ» իրավունքը: Կարծում ենք՝ դա անում են, որ հետագայում…
Տեսեք, ուր են հասել ադրբեջանցիները. այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո թշնամին ավելի առաջ կգա. Մախսուդյան
Հենց այն պահին, երբ նա զրույցում էր լրագրողների հետ, այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներ էին իրականացվում, նաև քանդվում էր...
Կիրանցում արդեն կան տներ, որ քանդել են. բռնություն չի եղել, փոխհատուցում են առաջարկել, իրենք էլ դուրս են եկել. բնակիչ
Երկրորդ շերտը այն է, որ մարդկանց մատնեն ճարահատության եւ ստիպված լինեն որոշումներ կայացնել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ