News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի մաքսային ծառայությունը Ճապոնիա մեկնող բեռնատար ինքնաթիռից ավելի քան 10 միլիոն դոլար արժողությամբ 146 կիլոգրամ ոսկի է առգրավել։ Սա Հոնկոնգում ոսկու մաքսանենգության ամենամեծ դեպքն է՝ առգրավված ապրանքի արժեքի տեսանկյունից։

Թանկարժեք մետաղը մարտի 27-ին հայտնաբերել են Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատակիցները երկու օդային կոմպրեսորների ստուգման ժամանակ, որոնք նախատեսված էր բեռնատար ինքնաթիռով ուղարկել Ճապոնիա։

Օդային կոմպրեսորները օգտագործվում են մի շարք արդյունաբերական և հանքարդյունաբերական ոլորտներում, ինչպես նաև սուզվելիս կիրառվող գազաբալոնների լիցքավորման համար: Որպես կանոն, դրանք պատրաստված են չուգունից կամ ալյումինից։

Կոմպրեսորների ռենտգենյան ճառագայթման ժամանակ մաքսայինները պարզել են, որ ոսկին հանգամանորեն ձուլվել և խնամքով թաքցվել է սարքավորման բաղադրիչների մեջ: Ըստ South China Morning Post-ի՝ ոսկու մասերը արծաթագույն են ներկվել, որպեսզի չտարբերվեն մեքենայի մասերից:

Գլխավոր տեսուչի պաշտոնակատար Ջեյսոն Լաու Յուկ-Լունգն ասել է, որ առաջին դեպքն է, երբ վարչությունը բացահայտում է ոսկին թաքցնելու այս մեթոդը կիրառող մաքսանենգների: Նա նշել է, որ ոսկին, ըստ ամենայնի, թաքցվել է ճապոնական մոտ 10% մաքսատուրքերից խուսափելու համար:

«Մաքսանենգները կարող էին խուսափել մոտ 8,4 միլիոն հոնկոնգյան դոլարի (1 միլիոն ԱՄՆ դոլար) հարկ մուծելուց, եթե թանկարժեք մետաղը հաջողությամբ մտցնեին երկիր»:- ասել է Լաուն պարբերականին:

Հոնկոնգում այս գործով ապրիլի 3-ին ձերբակալվել է 31-ամյա մի տղամարդ։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել՝ մինչև հետագա հետաքննությունը:

Պարզվել է, որ տղամարդը տեղական ընկերության տնօրեն է, բայց Լաուն նշել է, որ հավանական է՝ դա ձևական ընկերություն է:

Հոնկոնգի օրենսդրությամբ՝ յուրաքանչյուր ոք, անհայտ բեռների ներմուծման կամ արտահանման մեջ մեղադրվողները ենթակա են մինչև 2 միլիոն դոլար տուգանքի և մինչև յոթ տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ