News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ «ՌԻԴ» ընկերությունը հայտարարություն տարածեց, որ Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից հրաժարվելու որոշում են կայացրել։ Մասնավորաբար նշվում է, թե «չնայած այս նախաձեռնությանը մեր նվիրվածությանը և ջանքերին՝ անցած 5 տարվա ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք ստանալ տեղական իշխանություններից անհրաժեշտ հավանությունը՝ չնայած ներկայացված բազմաթիվ նախագծերին»:

5 տարի առաջ «ՌԻԴ» ընկերությունը ձեռք էր բերել կառավարող ընկերության բաժնետոմսերի 60 %-ը, սակայն հիմա որոշել են վերադարձնել այդ բաժնետոմսերը: «Ստեղծված իրավիճակում, երբ նույնիսկ նման կարևոր նախագծերը, ինչպիսին այս մեկն է, տարիներ շարունակ չեն համաձայնեցվում տեղական իշխանությունների կողմից, մենք ստիպված ենք խոստովանել, որ մեր մեծ նախագծին վիճակված չէ իրականանալ։ Այսօր մենք տխուր ենք տեսնելով, թե ինչպես է ավերակների վերածվում այն այգին, որը ժամանակին երեխաների ուրախության և զվարճանքի վայր էր»,-նշվում է հայտարարության մեջ՝ հավելելով, թե իրենք չեն կարող պատասխանատվություն կրել այս իրավիճակի համար։ Նշենք, որ «ՌԻԴ» ընկերությունը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ այս ընկերության հետ էր կապված նաև Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի կառուցման թեման, երբ իշխանությունները որոշեցին, այսպես ասած, «անցավ գլուխները ցավի տակ չդնել» և ռուսական կապիտալով ընկերության առաջարկը մերժել՝ առավելություն տալով «արևմտյան» կազմակերպությանը: Որոշ ժամանակ առաջ նշել էինք, որ, մեր տեղեկություններով, «ՌԻԴ» ընկերության հետ կապված՝ այլ պատմություններ էլ կան: Դրանցից մեկը, փաստացի, առնչվում է Երևանի մանկական երկաթուղու հետ, որի վերակառուցման ծրագրից ընկերությունն, ի վերջո, ստիպված եղավ հրաժարվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 26-ի հանրահավաքը նախանշում է որպես պայքարի վճռական փուլի...
«Հրապարակ». Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Շամիրյանը սրբազան պայքարի ակտիվ մասնակիցներից է, նա բոլորին կոչ է անում...
«Փաստ». Տրանսպորտի փոխադրավարձը որոշ դեպքերում կարող է սահմանվել առանց մրցույթի
Մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել նաև մրցութային եղանակով...
«Հրապարակ». Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի
Նիստին Ավինյանը ներկայացրել է իրենց 8-ամսյա գործունեությունը, խոսել է անելիքների մասին, գոհունակություն...
«Ժողովուրդ». Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր
Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից ուշագրավ փաստեր ի...
«Հրապարակ». Աննախադեպ գործողություններ են ծրագրվում
Ինչպես տեղեկացանք, խնդիր են դրել մայիսի 28-ին խոչընդոտել, սահմանափակել իշխանությունների տեղաշարժը...
Ամենաշատ