News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Ս․թ․ ապրիլի 8-ին դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում՝ որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին նվիրված կլոր սեղան-քննարկման գլխավոր բանախոս: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառմանը, որը վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, մասնակցել են փորձագետներ տարբեր վերլուծական կենտրոններից և կազմակերպություններից:

Կլոր սեղանի ընթացքում քննարկված առանցքային թեմաներն են եղել ԱՄՆ-ի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը։

Դեսպանի խոսքին հաջորդել է հարցուպատասխանի հատվածը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրին
Սույն համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, տեղեկատվության…
Շնորհավո՛ր Առաջին հանրապետության օրը, Հայաստա՛ն․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանատունն այսօր փակ է...
ԱՄՆ դեսպանը հայ-ամերիկյան բարեկամական կապերի խորացման գործում Խաղաղության կորպուսի դերը համարում է անգնահատելի
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը, ելույթ ունենալով...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ...
Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ ՀՀ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հյուրերը նշել են, որ ուրախ են Հայաստանում ներկայացված լինելու և երկրի զարգացմանն աջակցելու...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր…
Ամենաշատ