News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ապրիլի 10-ին Կիմ Չեն Իրի ռազմաքաղաքական ակադեմիա կատարած այցի ժամանակ վստահեցրել է, որ Ժողովրդական Հանրապետության զինված ուժերը կոչնչացնեն հակառակորդներին, եթե նրանք «ընտրեն առճակատումը»։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

«Եթե թշնամիներն ընտրեն ռազմական առճակատումը մեզ հետ, մենք, անշուշտ, կոչնչացնենք նրանց առանց վարանելու՝ օգտագործելով մեր բոլոր միջոցները», - մեջբերում է գործակալությունը Կիմ Չեն Ընի խոսքը։ Նրան ուղեկցել են կուսակցության կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահ Պակ Չոնգ Չոնը, ԿԺԴՀ պաշտպանության նախարար Կանգ Սուն Նամը և Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետ Լի Յոնգ Գիլը։

ԿԺԴՀ ղեկավարը նկարագրել է «միջազգային բարդ իրավիճակը, որը լրջորեն վատթարանում է բռնության և զինված հակամարտությունների աճի, ինչպես նաև ԿԺԴՀ-ի շուրջ անկայուն և անորոշ ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով»։ «Այժմ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է պատերազմին ավելի մանրակրկիտ նախապատրաստվել։ Նախապատրաստությունները պետք է լինեն էլ ավելի հուսալի և անթերի, [դա] պարզապես պատերազմ չէ, այլ պատերազմ, որը պետք է հաղթել», - ասել է Կիմ Չեն Ընը:

Բացի այդ, նա նշել է, որ ռազմական հակամարտությունում հաղթանակի անփոփոխ բանալին «գաղափարների գերակայության և ռազմական մեթոդի» միջոցով թվային և տեխնիկական գերազանցության կոտրումն է։ Ակադեմիայի տարածքում ԿԺԴՀ ղեկավարն այցելել է ճաշասենյակ, դասասենյակներ և ննջասենյակներ՝ հետաքրքրություն ցուցաբերելով կուրսանտների կյանքի նկատմամբ։ Նրա խոսքով, ակադեմիան ու նրա շրջանավարտները կուսակցության ու պետության հպարտությունն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ